Թեյմուր Ռաջաբովը $110 000 և հավակնորդների մրցաշարի ուղեգիր է շահել " />

Ադրբեջանցի շախմատիստը հաղթել է Աշխարհի գավաթը

Թեյմուր Ռաջաբովը $110 000 և հավակնորդների մրցաշարի ուղեգիր է շահել

Լուսանկարը՝ fide.com կայքի

Ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովը հաղթել է Աշխարհի գավաթը։

Ռաջաբովը 6:4 հաշվով հաղթել է Չինաստանի ներկայացուցիչ Դինգ Լիրենին (աշխարհի երկրորդ ուժեղագույն շախմատիստ) և ստացել հաղթողի տիտղոս ու $110 000 պարգևավճար։ 

Կյանքի մղում, ռեփ և սպորտ․ ադրբեջանցի զինվորականը պատմում է, թե ինչպես է վիրավորումը փոխել իր կյանքը

Աղջիկները ֆուտբոլ են խաղում․ ինչո՞ւ է դա ավելին, քան խաղը։ Տեսանյութ Բաքվից

Թեյմուր Ռաջաբովը 32-ամյա գրոսմայստեր է, Ադրբեջանի հավաքականի կազմում Եվրոպայի թիմային առաջնության եռակի չեմպիոն։ 

14 տարեկանում նա ներառվել էր Միջազգային շախմատային ֆեդերացիայի 100 լավագույն շախմատիստների ցանկում՝ զբաղեցնելով 93-րդ տեղը։

Շախմատի աշխարհի գավաթն անցկացվում էր Խանտի-Մանսիյսկ քաղաքում (Ռուսաստան)։ Դրա հաղթողներն ուղեգիր են շահում դեպի հավակնորդների մրցաշար՝ աշխարհի առաջնության մրցաշարերի ցիկլի փուլ, որտեղ որոշվում է աշխարհի չեմպիոնի մրցակիցը։

 


Կարդալ ավելին JAMnews-ում