Նրա փաստաբանին բռնի կերպով զննել են։ Մուխթարլին պահանջում է հետաքննել միջադեպը" />

Ադրբեջանցի լրագրողը առողջական պատճառներով դադարեցրել է հացադուլը բանտում ՝ թարմացված

Նրա փաստաբանին բռնի կերպով զննել են։ Մուխթարլին պահանջում է հետաքննել միջադեպը

Ադրբեջանցի լրագրող և խղճի գերի Աֆղան Մուխթարլին գաղութում հացադուլ է հայտարարել այն բանից հետո, երբ նրա փաստաբանին բռնի կերպով զննել են։ Երեք օր անց փաստաբանը կրկին այցելել է նրան: Նույն օրը լրագրողի կինը Ֆեյսբուքում հայտնել է, որ Մուխթարլին դադարեցրել է հացադուլը ՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով:

• Թե ինչպես են Ադրբեջանում «մոռանում» աղմկահարույց հանցագործությունների մասին

• Ո՞ւմ իրավունքներն են պաշտպանում Վրաստանում

Ո՞վ է Աֆղան Մուխթարլին

Լուսանկար. www.occrp.org

Հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլին, որը հայտնի է իշխանությունների հասցեին իր քննադատություններով, 2014թ. արտագաղթել էր Վրաստան: 2017թ. նա առևանգվեց Թբիլիսիում և տեղափոխվեց Բաքու: Այստեղ նրան դատապարտեցին վեց տարվա ազատազրկման՝ մեղադրելով սահմանն անօրինական անցնելու, մաքսանենգության և իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեջ: Մուխթարլիի խոսքով՝ իր առևանգմանը մասնակցել են Վրաստանի քրեական ոստիկանության աշխատակիցները: Այս դեպքը մեծ աղմուկ բարձրացրեց երկու երկրներում:

Միջագային իրավապաշտպան կազմակերպություններն Աֆղան Մուխթարլիին համարում են խղճի բանտարկյալ: 2017թ. հունիսին Եվրախորհրդարանը կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրան և հանել բոլոր մեղադրանքները: Այնուամենայնիվ, Աֆղան Մուխթարլին դեռ բանտում է: Նրա վրա չտարածվեց անգամ վերջին համաներումը, որով ազատ արձակվեց 50 քաղբանտարկյալ:

Աֆղան Մուխթարլին բազմիցս բողոքել է, որ իրեն թույլ չեն տալիս շփվել ընտանիքի և փաստաբանների հետ։ Բացի այդ, նրա հազարատները պնդում են, որ Մուխթարլիին բանտում չեն բուժում, թեև նա շաքարախտ և այլ առողջական խնդիրներ ունի։

Մանրամասն

Փաստաբան Նեմաթ Քերիմլին եկել էր №16 գաղութ՝ հերթական անգամ այցելելու իր վստահորդին։ Այնտեղ նրան բռնի կերպով զննել են հանդիպումից առաջ, նաև հետո կարդացել են նրա գրառումները։ Թեև, ըստ օրենքի, այդպիսի բան չի կարելի անել։ 

Քրեակատարողական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մեհման Սադիղովն ասել է «Կավկազսկի ուզելի» թղթակցին, որ այդ մասին ոչինչ չգիտի։ 

• Ինչո՞ւ է Մեհման Հուսեյնովը հացադուլ հայտարարել, և ինչի է դա հանգեցրել

Այդ միջադեպից հետո Աֆղան Մուխթարլին իր կնոջ և ընկերների միջոցով կոչ է արել ընդդիմադիր կուսակցություններին և քաղաքացիական հասարակությանը բողոքի ակցիա անցկացնել գաղութի շենքի դիմաց։ Նա հիշեցրել է մասշտաբային արշավի մասին՝ ի պաշտպանություն բլոգեր Մեհման Հուսեյնովի, և ասել, որ այժմ պետք է արձագանքել նույն կերպ։

Միաժամանակ Մուխթարլին հայտարարել է, որ հացադուլ է սկսում։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ Աֆղան Մուխթարլին շաքարախտով է հիվանդ, իսկ դա նշանակում է, որ անգամ կարճաժամկետ հացադուլը նրա համար շատ վտանգավոր է։

Մուխթարլին կարծում է, որ «ներկայիս գրոհները» տեղի են ունենում այն պատճառով, որ վերջերս իրեն այցելել է ԵԽԽՎ քաղբանտարկյալների փաստաբան Սուննա Թորհիլդուր Էվարդսոթիրն ու Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։


Կարդալ ավելին JAMnews-ում