Արդարադատության նախարարությունից պնդում են, որ որևէ խնդիր չկա " />

Ադրբեջանցի խղճի բանտարկյալ Աֆղան Մուխթարլին բողոքում է, որ բանտում իրեն չեն բուժում

Արդարադատության նախարարությունից պնդում են, որ որևէ խնդիր չկա

Լրագրող Աֆղան Մուխթարլին, որը վեց տարվա ազատազրկման է դատապարտվել մաքսանենգության մեղադրանքով, ասում է, որ իր առողջական վիճակը բանտում խիստ վատթարացել է, սակայն անհրաժեշտ օգնություն չի ստանում:

• Աֆաղ Մուխթարլիի հետ հարցազրույց հոդվածում, որը պատմում է՝ ինչու չարժե Ադրբեջանի իշխանություններից թաքնվել Վրաստանում

• Քաղբանտարկյալների համաներում Ադրբեջանում. ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ է փոխում

Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է նրա կինը՝ Լեյլա Մուստաֆաևան: Արդարադատության նախարարությունից պնդում են, որ Աֆղան Մուխթարլին կարող է անցնել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները:

Ով է Աֆղան Մուխթարլին

Հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլին, որը հայտնի է իշխանությունների հասցեին իր քննադատություններով, 2014թ. արտագաղթել էր Վրաստան: 2017թ. նա առևանգվեց Թբիլիսիում և տեղափոխվեց Բաքու: Այստեղ նրան դատապարտեցին վեց տարվա ազատազրկման՝ մեղադրելով սահմանն անօրինական անցնելու, մաքսանենգության և իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեջ: Մուխթարլիի խոսքով՝ իր առևանգմանը մասնակցել են Վրաստանի քրեական ոստիկանության աշխատակիցները: Այս դեպքը մեծ աղմուկ բարձրացրեց երկու երկրներում:

Միջագային իրավապաշտպան կազմակերպություններն Աֆղան Մուխթարլիին համարում են խղճի բանտարկյալ: 2017թ. հունիսին Եվրախորհրդարանը կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրան և հանել բոլոր մեղադրանքները: Այնուամենայնիվ, Աֆղան Մուխթարլին դեռ բանտում է: Նրա վրա չտարածվեց անգամ վերջին համաներումը, որով ազատ արձակվեց 50 քաղբանտարկյալ:

Մանրամասներ Մուխթարլիի առողջության մասին

Աֆղան Մուխթարլին բանտից զանգահարել է կնոջը, որն այժմ ապրում է Գերմանիայում: Նա ասել է, որ աչքերը սաստիկ ցավում են, շաքարային դիաբետը սրվել է, խնդիրներ ունի արյան ճնշման հետ, նաև ուռոլոգիական հետազոտության անհրաժեշտություն կա:

Լեյլա Մուստաֆաևայի խոսքով՝ ուղղիչ հաստատության բժիշկները, չնայած հետազոտում են Աֆղանին, բայց որևէ կերպ չեն բուժում: Ավելին, ո՛չ Աֆղանին, ո՛չ նրա մերձավորներին որևէ բան չեն հաղորդում այդ հետազոտությունների արդյունքների մասին:

Ուղղիչ հաստատության արձագանքը

Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Իֆթիհար Ղուրբանովն ասում է, որ Աֆղան Մուխթարլին կարող է հետազոտվել, եթե ցանկանում է, հայտնում է «Կավկազսկիյ ուզել» կայքը.

Փաստաբան Զիբեյդա Սադիգովայի խոսքով՝ ինքն արդեն դիմել է ուղղիչ հաստատություն՝ խնդրելով Մուխթարլիին հետազոտել մասնավոր հիվանդանոցում՝ սեփական միջոցների հաշվին, բայց ոչ մի բանի չի հասել:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում