Իրավապաշտպանները Մուխտարլիին «խղճի գերի» են համարում " />

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին երկու օրով ազատվել է բանտից սգո արարողության մասնակցելու համար

Իրավապաշտպանները Մուխտարլիին «խղճի գերի» են համարում

Հետաքննող լրագրող Աֆղան Մուխտարլին, որը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, երկու օրով ազատ է արձակվել մոտ ազգականների սգո արարողությանը ներկա գտնվելու համար:

Քառասունքի արարողությունը տեղի է ունենում Ադրբեջանի Զաքաթալի շրջանում՝ Աֆղանի հարազատ Աշաղի Թալա գյուղում: Այնտեղ դեկտեմբերի վերջին մահացած են գտել լրագրողի քրոջն ու վերջինիս երկու երեխաներին: Ըստ քննության վարկածի՝ նրանք մահացել են շմոլ գազից:

«Ես այստեղ 4 տարի չեմ եղել և չէի մտածում, որ այսպիսի ցավալի դեպքի առթիվ կգամ: Շատ ծանր է ընտանեկան ողբերգություն ապրելն», – ասել է Մուխտարլին «Կավկազսկի ուզելի» թղթակցին:

Նա կրկին ստահոդ է անվանել իրեն առաջդրված մեղադրանքները:

«Ինձ առևանգել են Թբիլիսիից և գաղտնի կերպով տեղափոխել Ադրբեջան: Քրեական գործն ամբողջությամբ կեղծված է սկզբից մինչև վերջ», – հայտարարել է Մուխտարլին:

Նա նշել է նաև, որ դժգոհ է Վրաստանից իր առևանգման մասին գործի հետաքննությունից:

  • 2017թ-ի մայիսի 29-ին հետաքննող լրագրող Աֆղան Մուխտարլին անհետացել է Թբիլիսիից, որտեղ նա բնակվում էր 2014թ-ից: Ավելի ուշ նա իր փաստաբանին հայտնել է, որ առևանգվել է Վրաստանի քրեական ոստիկանության աշխատակիցների կողմից և տեղափոխվել Բաքու: 
  • Հունվարի 12-ին Ադրբեջանի դատարանը Մուխտարլիին դատապարտել է 6 տարվա ազատազրկման սահմանն ապօրինի հատելու, մաքսանենգության և ուժի կիրառմամբ իշխանության ներկայացուցչին դիմադրելու համար: 
  • Հունիսի 15-ին Եվրախորհրդարանն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել «անհապաղ ազատ արձակել հետաքննող լրագրող Մուխտարլիին և չեղարկել նրա դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները»:

Կարդալ ավելին JAMnews-ում