Դրա համար առիթ է հանդիսացել մի տեսանյութ, որը նկարահանվել է նախագահական ընտրությունների ժամանակ " />

Ադրբեջանցի լրագրողին դատում են «վիրավորական վերնագրի» համար

Դրա համար առիթ է հանդիսացել մի տեսանյութ, որը նկարահանվել է նախագահական ընտրությունների ժամանակ

Բաքվում դատաքննություն է ընթանում լրագրող Սևինջ Վագիֆգըզըի գործով, որը մեղադրվում է արժանապատվության և պատվի վիրավորման համար։ Դրա առիթը տեսասյուժեն է դարձել՝ Ադրբեջանում նախագահական ընտրությունների մասին, որը նա նկարահանել է 2018թ-ին։ 

• Ով ով էր և ով ով չէր Ադրբեջանում 2018թ-ի նախագահական ընտրությունների ժամանակ

• ԵԱՀԿ դիտորդները քննադատել են Ադրբեջանում նախագահական ընտրությունները

• Կարմիր գիծ ադրբեջանցի լրագրողների համար

Այդ սյուժեի «հերոսուհին»՝ մայրաքաղաքի դպրոցներից մեկի փոխտնօրենը վիրավորական է համարել դրա վերնագիրը։ Նա 2500 մանաթ [մոտ $1500] փոխհատուցում է պահանջում։ Լրագրողն իր մեղքը չի ընդունում։

Սևինջ Վագիֆգըզըն ֆրիլանսեր լրագրող է։ Իր նյութերում նա հաճախ է քննադատում իշխանություններին։ 2018թ-ի ընտրություններին Սևինջ Վագիֆգըզըն երկրոպեանոց տեսասյուժե է նկարահանել «Ընտրություններ 2018Փոխտնօրենը, որը վերահսկում է «կարուսելն» ընտրություններին» վերնագրով։

«Կարուսելն» ընտրությունների արդյունքների կեղծման մեթոդ է։ Ընտրատեղամաս մտնելուց առաջ ընտրողին տալիս են  արդեն լրացրած ընտրաթերթիկ, որը նա պետք է գցի քվեատուփի մեջ, իսկ նորը՝ մաքուր քվեաթերթիկը, նա դուրս է բերում և տալիս կազմակերպչին։ 

Տեսասյուժեի «գործողության վայրը» № 251 դպրոցն է, որն ընտրատեղամասի էր վերածվել։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է այդ դպրոցի փոխտնօրեն Էլմիրա Ալանդարովան պարբերաբար շենքից դուրս գալիս, ինչ-որ մարդկանց հետ շփվում և ներս մտնում։

Էլմիրա Ալանդարովան խոստացել է հետ կանչել հայցը, եթե լրագրողը ներողություն խնդրի իրենից։ Սևինջ Վագիֆգըզըն չի համաձայնել։

Լրագրողի փաստաբանն ուզում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել ընտրատեղամասերի տեսագրությունները, սակայն դատավորը մերժել էր։ Հաջորդ նիստը նշանակված է օգոստոսի 5-ին, պատմում է «Կավկազսկի ուզելը»։

Արտահերթ նախագահական ընտրությունները 2018թ-ին ավարտվեցին Իլհամ Ալիևի հաղթանակով։ ԵԱՀԿ դիտորդները հայտարարեցին քվեարկության ընթացքում տեղ գտած բազմաթիվ խախտումների փաստերի մասին։


Կարդալ ավելին JAMnews-ում