Թոֆիգ Յագուբլուն կալանավորվել է ընդդիմության վերջերս տեղի ունեցած հանրահավաքից հետո։ Նա բողոքել է, որ ձերբակալելիս իրեն ծեծել են " />

Ադրբեջանցի ընդդիմադիր գործչի բողոքարկումը մերժվել է․ նա դատապարտվել է 30 օրվա կալանքի

Թոֆիգ Յագուբլուն կալանավորվել է ընդդիմության վերջերս տեղի ունեցած հանրահավաքից հետո։ Նա բողոքել է, որ ձերբակալելիս իրեն ծեծել են

Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Թոֆիգ Յագուբլուն բանտում վարչական կալանքի տակ է։ Նա 30 օր է ստացել ընդդիմության հոկտեմբերի 19-ի հանրահավաքից հետո։ Վերաքննիչ դատարանը մերժել է նրա բողոքը՝ վճիռն ուժի մեջ թողնելով։ Ընդդիմադիր գործիչը հայտարարել է, որ ձերբակալման ժամանակ իրեն ծեծել են։

• Ցույցեր, կալանքներ, նոր նշանակումներ․ Ադրբեջանի համար անսովոր բուռնք շաբաթվա մասին

• Չորս հանրահավաք մեկ օրում․ ֆոտոռեպորտաժ Թբիլիսիից

Ինչո՞ւ է Յագուբլուն կալանավորվել

Հոկտեմբերի 19-ին Բաքվում պետք է ընդդիմության չարտոնված հանրահավաք կայանար, որը կազմակերպել էր Ժողովդավարական ուժերի ազգային խորհուրդը։

Ոստիկանությունը դաժանաբար ցրել է հանրահավաքը ՝ ձերբակալելով շուրջ հարյուր մարդ։ Ձերբակալվածներից շատերը տարբեր վարչական ժամկետների են դատապարտվել։ Նրանց թվում է նաև խորհրդի համակարգման կենտրոնի անդամ, «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստ Թոֆիգ Յագուբլուն։

Ձերբակալելուց հետո ոստիկաններն դաժանորեն ծեծել են ընդդիմադրին և վնասել նրա կողոսկրը՝ պահանջելով տեսախցիկի առջև ասել, որ նա դադարեցնում է քաղաքական պայքարը․ այս մասին պատմել  են Թոֆիգ Յագուբլուի դուստրն ու նրա փաստաբանը։

Թոֆիգ Յագուբլուն 2019թ-ի հոկտեմբերի 19-ի հանրահավաքին՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների

Թոֆիգ Յագուբլուի փեսան՝ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ակտիվիստ Սեյմուր Հազին, կալանավորվել էր հանրահավաքից դեռ երկու օր առաջ։ Նա մեղադրվել է մանր խուլիգանության համար։ Ընդ որում, ի սկզբանե նա դատապարտվել է 15 օրվա ազատազրկման, այնուհետև՝ 30։

Յագուբլուն ու Հազին արդեն մի քանի տարի անցակցրել են բանտերում տարբեր մեղադրանքներով և քաղբանտարկյալ ճանաչվել։ Ընդդիմադիրների համախոհները, շատ լրագրողներ և իրավապաշտպաններ ներկայիս կալանքներն ու պատիժները նույնպես քաղաքական շարժառիթներ ունեցող են համարում։

Իր հաջորդ հանրահավաքը Ժողովդավարական ուժերի ազգային խորհուրդը պլանավորում է անցկացնել նոյեմբերի 10-ին։


Կարդալ ավելին JAMnews-ում