Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պետական բնակարաններ են տրամադրում գրեթե 30 տարի անց" />

Ադրբեջանում 300 բռնի տեղահանված ընտանիքներ նոր բնակարան կստանան

Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պետական բնակարաններ են տրամադրում գրեթե 30 տարի անց

Լուսանկարը՝ Trend

Ղարաբաղից տեղահանված 300 ընտանիք նոր բնակարան կտեղափոխվի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև 1990-ականների սկզբի ղարաբաղյան հակամարտության ընթացքում իրենց տները կորցրած այդ մարդիկ մինչև հիմա ծանր պայմաններում ապրում էին հանրակացարաններում և նմանատիպ շենքերում Սումգայիթում և Ապշերոնի թերակղզում։ Նոր բնակելի համալիրը հաշվարկված է 1000 ընտանիքի համար և գտնվում է Ղարադաղի շրջանում՝ Բաքվից կես ժամ հեռավորության վրա։

• Զոհված ադրբեջանցի զինծառայողների ընտանիքները դրամական փոխհատուցում կստանան 

• «Փախստական» գորգեր Ղարաբաղից

Ղարաբաղյան հակամարտությունը երկու կողմից հարյուր հազարավոր մարդու է փախստական դարձրել։ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից փախստականների թիվը պաշտոնապես նշում են «ավելի քան մեկ միլիոն»։ Սակայն անկախ աղբյուրները, հիմնվելով խորհրդային տարիների մարդահամարի և ՄԱԿ փախստականների UNHCR կոմիսարիատի տվյալների վրա, այդ թիվն ուռճացված են համարում։ Մասնավորապես, բրիտանացի լրագրող Թոմաս դը Վաալն իր «Սև այգի» գրքում «մոտ 750 հազար» թիվն է նշում (այն պահի դրությամբ երկրի բնակչության ավելի քան 10%-ը)։

Փախստականներն ու բռնի տեղահանվածները մի կերպ տեղավորվել են հանրակացարաններում, վրանային քաղաքներում և դատարկ վագոններում։ Ոմանք մինչև այսօր այնտեղ են բնակվում։ Պետությունն աստիճանաբար նրանց համար հատուկ ավաններ է կառուցում և բնակարաններ տրամադրում։ Այսպես, անցյալ տարի բնակարաններ և մասնավոր տներ են ստացել 5900 ընտանիք։

Հրապարակման հեղինակի օգտագործած եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պատկանում են միայն նրան, և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով:
Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում