Ուժի մեջ է մտել «Վնասակար տեղեկատվությունից երեխաներին պաշտպանելու մասին» օրենքը: Դրանից առաջ պատշաճության հարցերը որոշում էին հենց հեռուստաալիքները " />

Ադրբեջանում «18+» ֆիլմերն այժմ միայն գիշերն են ցուցադրելու

Ուժի մեջ է մտել «Վնասակար տեղեկատվությունից երեխաներին պաշտպանելու մասին» օրենքը: Դրանից առաջ պատշաճության հարցերը որոշում էին հենց հեռուստաալիքները

Ուժի մեջ է մտել «Վնասակար տեղեկատվությունից երեխաներին պաշտպանելու մասին» օրենքը: Դրանից առաջ պատշաճության հարցերը որոշում էին հենց հեռուստաալիքները։

«Վնասակար տեղեկատվությունից երեխաներին պաշտպանելու մասին» օրենքը խորհրդարանի դիտարկմանն է ներկայացվել դեռ 2017թ-ին, սակայն վերջին ընթերցումը տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբերին:

Վրաստանում երեխաների պաշտամունքի մասին

Ադրբեջանում երկու պոռնկագրական կայքերի արգելափակումն օգտատերերի վրդովմունքն է առաջացրել

Կարմիր գիծ. որտե՞ղ է այն անցնում Ադրբեջանի լրագրողների համար

Ինքնագրաքննությունն Ադրբեջանում. լռել հայկական ամեն ինչի մասին

Վնասակար տեղեկատվության տակ, որից նոր օրենքն ուզում է պաշտպանել երեխաներին և դեռահասներին, ենթադրվում են, օրինակ, բռնության և դաժանության տեսարանները, էրոտիկան և պոռնոգրաֆիան, ոչ նորմատիվային բառապաշարը, ըննտանիքի ինստիտուտի հեղինակությունը խաթարող տեղեկատվությունը, սարսափ-ֆիլմերը:

Ադրբեջանական հեռուստաալիքները նախկինում էլ այդ ամենը չէին չարաշահում, տարբերությունն այն է, որ հիմա հարցը կարգավորվելու է օրենքով և հատուկ ընտրված փորձագետների կողմից, այլ ոչ թե «ինքնագրաքննությամբ»:

Օրենքում խոսվում է, թե երբ կարելի է հեռուստատեսությամբ ցուցադրել ֆիլմեր և հաղորդումներ, որոնք նախատեսված են 16 և 18 տարեկանից  բարձր հեռուստադիտողի համար.

  • «16+» տարիքային կատեգորիայի ֆիլմերն ու հաղորդումները՝ մինչև առավոտյան 7-ը և երեկոյան երեկոյան 9-ից հետո;
  • «18+» տարիքային կատեգորիայի համար՝ մինչև առավոտյան ժամը 6-ը և երեկոյան 11-ից հետո:

Փորձագետները պետք է մակնշեն «6»-ից մինչև «18+» ողջ հեռուստաարտադրանքը:


Կարդալ ավելին JAMnews-ում