Արդյո՞ք կարելի է սպանել «այլասերված կանանց»։ Արդյո՞ք մամուլը կարող է խոսք տալ «միջնադարի» կողմնակիցներին" />

Ադրբեջանում քննարկում են երգչի արտահայտությունն՝ ի պաշտպանություն կնոջը սպանելուն

Արդյո՞ք կարելի է սպանել «այլասերված կանանց»։ Արդյո՞ք մամուլը կարող է խոսք տալ «միջնադարի» կողմնակիցներին

«Վատ կինն արժանի է, որ նրան գլխատեն», – հայտարարել է ադրբեջանցի փոփ-կատարող Նադիր Գաֆարզադեն։ Հասարակությունում նրա այս խոսքերը զայրույթ և բուռն քննարկումներ են առաջացրել։

• Ադրբեջան․ բարոյախոսություն՝ պաշտպանության և արդարության փոխարեն

• Հայաստան․ ընտանեկան խնդիրներ՝ մահացու ելքով

• Վրաստան․ կյանքը ՄԻԱՎ-ով

Նախապատմություն

Օգոստոսի 20-ին թուրքական Քըրըքքալ քաղաքում տղամարդը նախկին կնոջ կոկորդը կտրել է տասնամյա դստեր աչքի առաջ։

Այս դեպքը Թուրքիայում մեծ ռեզոնանս է առաջացրել, որի արձագանքներն Ադրբեջան էլ են հասել։ Տեղական լրատվամիջոցները սկսել են հանրային մարդկանց հարցուփորձ անել՝ իմանալու համար նրանց կարծիքն այս առթիվ։ Դիմել են նաև հայտնի երգիչ Նադիր Գաֆարզադեին, որն ամեն ինչից զատ հայտնի է շոու-բիզնեսի իր գործընկերների հետ բազում սկանդալներով։

«Ես հստակ չգիտեմ, թե ինչի պատճառով է տեղի ունեցել այդ սպանությունը։ Սակայն եթե նա պատվազրկել է ամուսնուն, ապա վերջինս ճիշտ է արել, որ գլուխը կտրել է։ Եթե կինն այլասերված է, արդյո՞ք տղամարդը կարող է դա հանդուրժել» – ասել է Նադիր Գաֆարզադեն Baku.ws կայքին։ 

Նա նաև հավելել է, որ «չի կարելի կնոջը լիակատար ազատություն տալ, նրան պետք է սահմանների մեջ պահել»։

Սոցիալական կայքերի արձագանքը

Գրող Գյունել Մյովլուդը, որը Եվրոպայում քաղաքական էմիգրացիայում է ապրում, կարծում է, որ պետք է դատի տալ նաև Նադիր Գաֆարզադեին սպանության կոչերի համար, և այն կայքերին, որոնք այդ կոչերը հրապարակում են։

Ընդհանուր առմամբ, սոցիալական ցանցերում քննարկումը ծավալվել է մի քանի ուղղությամբ․

– ոմանք փնովում էին Նադիր Գաֆարզադեին և ասում, որ նրա նմաններին չի կարելի է խոսք տալ;

– մյուսները համաձայնում էին նրա հայտարարության հետ;

– երրորդները վրդովվում էին հասարակության վիճակով, որն այնքան հիվանդ է, որ լրջորեն քննարկում է, թե արդյոք կարելի է սպանել կանանց։

Ինչո՞ւ է դա կարևոր

Ադրբեջանական լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ ամուսինը դաժանաբար ծեծել կամ նույնիսկ սպանել է կնոջը որպես «պատիժ՝ արատավորված պատվի համար»։ Դրա տակ ենթադրվում է դավաճանությունը, դավաճանության կասկածը կամ պարզապես ամուսնու տեսանկյունից «անհարիր» վարքը։

Ամեն անգամ քիչ չեն նրանք, ովքեր ամուսնու կողմն են բռնում՝ արդարացնելով նրան և կատարվածի համար մեղաադրելով «անբարո կանանց» և «բարքերի անկումը»։

Նման տրամադրությունները հասարակությունում շատ են հուզում իրավապաշտպան և ֆեմինիստական կազմակերպություններին, որոնք փորձում են լուսավորչական աշխատանքով պայքարել դրա դեմ կամ հանցագործների հանրային դատապարտման հասնել։


Կարդալ ավելին JAMnews-ում