Երկրաշարժը տեղի է ունեցել երկրի հյուսիսում" />

Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները․ 30 տուժած մարդ և աստղադիտարանի ճաքած պատեր

Երկրաշարժը տեղի է ունեցել երկրի հյուսիսում

Լուսանկարը՝Azertag

Երկու կոտրվածք, մեկ սալջարդ, արյան զեղում և մեծ սթրես․ այսպիսին են փետրվարի 5-ի գիշերն Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները։ Զոհեր չկան։

Ընդհանուր առմամբ բուժօգնության է դիմել 30 մարդ։ Նրանցից երեքը վնասվածքներ են ստացել, մեկն ուղեղի արյան զեղում, մնացածները բողոքել են հիմնականում սթրեսի հետևանքով արյան ճնշման բարձրացումից։

• Միգուցե մարմարը չափազանց շա՞տ է Բաքվում 

Երկրաշարժի հետևանքով տուժել են նաև բնակելի տներ, ճաքեր են հայտնվել հինգ դպրոցի պատերին, մի թեթև վնասվել է Շամախու աստղադիտարանի շենքը։

Փետրվարի 7-ին Շամախի է ժամանել նախագահ Իլհամ Ալիևը՝ դեպքի վայրը տեսնելու և բնակչության հետ շփվելու։

Երկրաշարժի էպիկենտրոնը Շամախ-Իսմայիլի շրջանն  է եղել (մայրաքաղաքից 130կմ դեպի հյուսիս-արևմուտք)։ Երկու ուժեղ ցնցում է գրանցվել 4-5 բալ մագնիտուդով և մի քանի պակաս ուժգնության ցնցումներ։ Առավել շատ տուժել է Շամախի քաղաքը։

Բաքու են հասել երկրաշարժի միայն արձագանքները։ Քաղաքի որոշ շրջանների բնակիչներ ակնհայտ զգացել են ցնցումները, մյուսներն ընդհանրապես ոչինչ չեն զգացել։

Երկրաշարժն ակտիվորեն քննարկվել է սոցցանցերում։ Մարդիկ կիսվում էին իրենց տպավորություններով։ Ոմանք պաշտոնյաներին էին մեղադրում, որ «նախապես չեն զգուշացրել» (այն բանին, որ երկրաշարժը հնարավոր չէ կանխատեսել, նրանք չեն հավատում)։

Շամախին Ադրբեջանի ամենասեյմաակտիվ հատվածն է։ Առավել ուժեղ և ավերիչ երկրաշարժեր այստեղ տեղի են ունեցել 1859թ-ին և 1902թ-ին։ Բաքվում երկրաշարժեր հազվադեպ են լինում։ Ամենահիշված երկրաշարժը տեղի է ունեցել 2000թ-ին․ լուրջ ավերածություններ տեղի չէին ունեցել, սակայն մեկ մարդ շոկից մահացել էր, ևս 31-ը վնասվածքներ էին ստացել։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում