Խորհրդարանի որոշ տեղերի համար թեկնածուները մեկ անգամ էլ կպայքարեն" />

Ադրբեջանում սկսել են չեղարկել որոշ տեղամասերում ընտրությունների արդյունքները։ Ի՞նչ է դա նշանակում

Խորհրդարանի որոշ տեղերի համար թեկնածուները մեկ անգամ էլ կպայքարեն

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 13–ից սկսել է չեղարկել որոշ տեղամասերում խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Տվյալ պահին այդպիսի 4 ընտրատարածք կա (դրանք ընդհանուր 125–ն են), և այդ գործընթացը շարունակվում է։ Նման բան Ադրբեջանում առաջին անգամ է տեղի ունենում։

Փետրվարի 9–ին Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել։ Դրանցում հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը՝ խորհրդարանում 65 տեղ ստանալով։ Ընդդիմադիր և անկախ թեկնածուների մեծ մասն այդ արդյունքներն ամոբղջովին կեղծված է համարում։

Փետրվարի 10–ին միջազգային կազմակերպությունները (Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, ԵԱՀԿ–ն և այլն) հայտարարել են քվեարկության և քվեների հաշվարկի ընթացքում բազմաթիվ կոպիտ խախտումների մասին։ Ադրբեջանի իշխանությունները սկզբից ամբողջությամբ հերքում էին դա։ Այնուհետև համաձայնեցին, որ որոշ «ընթացակարգային» խախտումներ եղել են, և դրանց վերաբերյալ հետաքննություն է անցկացվելու։

Ամեն ինչ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների մասին` մեկ րոպեի ընթացքում

Բաքվում ոստիկանությունը ցրել է ընտրությունների զեղծարարությունների դեմ բողոքի ակցիան․ տեսանյութ

JAMnews–ի քաղաքական մեկնաբան Շահին Ռզաև․

«Երկրի ղեկավարությունը փորձում է կուպրի տակառը քաղցրացնել մի գդալ մեղրով և չեղարկել գոնե որոշ ընտրատարածքների արդյունքները, որտեղ անցել են, ըստ արձագանքի, առավել անցանկալի թեկնածուները։

Որոշ ընտրատարածքներում արդյունքների չեղարկումից ոչ մի լուրջ փոփոխություն չի լինելու։ Դա իմիջը շտկելու և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի կառավարության կտրուկ քննադատությանն արձագանքելու փորձ է։ Խորհրդարան կանցնի «ռեֆորմատորների» ևս մի քանի ներկայացուցիչ, և հարցը դրանով կփակվի մինչև հաջորդ ընտրություններ»։  


Կարդալ ավելին JAMnews-ում