Այսպիսի եզրակացության է եկել քննությունը «սև արկղի» վերծանումից հետո" />

Ադրբեջանում ռազմական ինքնթիռի կործանման մեջ թռչուններին են «մեղադրում»

Այսպիսի եզրակացության է եկել քննությունը «սև արկղի» վերծանումից հետո

ՄիԳ-29 ռազմական ինքնաթիռը կործանվել է թռչունների երամի հետ բախման հետևանքով․ այսպիսի եզրակացության է եկել քննությունը՝ վերծանելով «սև արկղը»։ 

• «Պատանդները»․ ֆիլմ Վրաստանում ինքնաթիռ առևանգելու ամենահայտնի փորձի մասին

ՄիԳ- 29 ինքնաթիռը, որը պատկանում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերին, ծովն է ընկել հուլիսի 24-ին ուսումնավարժական գիշերային թռիչքի ժամանակ։

Մոտ երեք շաբաթ չէր հաջողվում գտնել ոչ ինքնաթիռը, ոչ օդաչուին։ Որոնումներին միացել էին մասնագետներ Թուրքիայից և Ռուսաստանից։

Ի վերջո, օգոստոսի 16-ին հայնաբերվել են ինքնաթիռի բեկորները, օգոստոսի 19-ին՝ «սև արկղը», իսկ 20-ին՝ օդաչուի մարմինը՝ նստատեղին գամված։

«Օդաչուն փորձել է վերականգնել ինքնաթիռի կառավարումը՝ վթարը կանխելու համար։ Սակայն ծանր մարմնական վնասվածքների պատճառով դա անհնար է եղել, ինչն էլ հանգեցրել է ինքնաթիռի կործանմանը», – ասված է պաշտպանության նախարարության հայտարարությունում։

Սակայն չի պարզաբանվում, թե ինչպես է տեղի ունեցել վթարը, ինչու է օդաչուն վնասվածքներ ստացել և ինչպես։ Ինչու նա, արդյունքում, չի կատապուլտվել՝ նույնպես պարզ չէ։


Կարդալ ավելին JAMnews-ում