ԱՀԿ հաշվարկներով՝ Ադրբեջանի բնակչության 6.5%-ը կարող է 70 տարեկանին չհասնել ծխելու պատճառով " />

Ադրբեջանում պետք է բարձրացնել ծխախոտի գները, կարծում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը

ԱՀԿ հաշվարկներով՝ Ադրբեջանի բնակչության 6.5%-ը կարող է 70 տարեկանին չհասնել ծխելու պատճառով

Ադրբեջանում մոտ 1.3մլն ծխող կա, և նրանց կեսը կարող է մինչև 70 տարեկան չապրել։ Դա լուրջ խնդիր է, որի լուծման համար պետք է բարձրացնել ծխախոտային արտադրանքի գինը, որն այժմ Ադրբեջանում չափազանց էժան է, կարծում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ադրբեջանական գրասենյակի ղեկավար Ֆաթոշ Հանդե Հարմանջին։

Ծխել ասելիս նկատի են ունենում ոչ միայն ծխախոտն, այլև նարգիլեն։ Ադրբեջանում այն ծխում են նույնիսկ նրանք, ովքեր ծխախոտ չեն ծխում, թեև, ըստ ԱՀԿ տեղեկության, մեկ ժամ նարգիլե ծխելը հավասար է 40 ծխախոտի։

• Արդյո՞ք կարելի է Վրաստանում մարիխուանա ծխել

• Ադրբեջանը՝ ծխելու դեմ

Թեև վերջին երկու տարում Ադրբեջանում ծխախոտը գրեթե կրկնակի թանկացել է, հիմա այն արժե միջինում 2.5 մանաթ (գրեթե 1.5 դոլար)։ Համեմատության համար․ մերձբալթյան երկրներում ծխախոտն արժե 3.5 եվրո (4 դոլար), Ֆրանսիայում՝ 8 եվրո (9 դոլար)։

– Ծխողները հակադարձում են, թե․

– իրենց աշխատավարձերն էլ են եվրոպականից ցածր,

ոչ ոք ավելի քիչ չի սկսի ծխել, պարզապես թանկ ծխախոտից կանցնեն էժանին։

Ինչ վերաբերում է հարևան երկրներին, ապա հարևան Վրաստանում ԱՀԿ խորհրդով արդեն թանկացել է ծխախոտի արժեքը։ Այժմ դրա մեկ տուփն արժե $1.50-2.20։

Հայաստանում գրեթե նույնն է, թեև ի սկզբանե խոսքը գնում էր գինը հինգ անգամ բարձրացնելու մասին։ Այսպիսով, ծխախոտի մեկ տուփի միջին գինը Հարավային Կովկասի երկրներում այժմ մոտավորապես նույնն է։

2017թ-ին Ադրբեջանում նաև արգելեցին հասարակական վայրերում ծխելը։ Ճիշտ է, արգելքը ոչ բոլոր հաստատություններում է պահպանվում։


Կարդալ ավելին JAMnews-ում