Ընդդիմությունը կարծում է, որ կառավարությունը յուրացրել է իր գաղափարը" />

Ադրբեջանում պետությունը կմարի քաղաքացիների խնդրահարույց վարկերի մի մասը

Ընդդիմությունը կարծում է, որ կառավարությունը յուրացրել է իր գաղափարը

Ադրբեջանում պետությունը կվճարի քաղաքացիների վարկային պարտքերի այն մասը, որն աճել է արժեզրկման հետևանքով, փոխանցում է Trend ։

Ավելի մանրամասն՝ Ադրբեջանում խնդրահարույց վարկերի մասին

2018 թ-ի նոյեմբերին «Հանրապետական այլընտրանք» («ՌԵԱԼ») կուսակցությունը ստորագրահավաք էր սկսել վարկերի մի մասը պետության հաշվին փոխհատուցելու առաջարկով։

Հրամանագիրը նախագահի կողմից ստորագրելուց ընդամենը մեկ ժամ առաջ «ՌԵԱԼ»-ի ղեկավարությունը հայտարարել էր, որ առաջարկի օգտին 41 658 ստորագրություն է հավաքել և պատրաստվում է այն խորհրդարանին ներկայացնել որպես նախագիծ։

«Դոլարային» վարկեր

Վարկերի հետ կապված խնդիրը սկսվել է 2015թ-ին՝ մանաթի արժեզրկման երկու ալիքներից հետո։ Շատերը բանկերի հետ վարկային պայմանագիր էին կնքել, որի տոկոսադրույքները կախված էին դոլարի փոխարժեքից։ Այն պատճառով, որ դոլարը գրեթե երկուսուկես անգամ թանկացել էր, մարդիկ ստիպված էին վարկերի գումարները մանաթով մարել գրեթե կրկնակի ավել, քան արժեզրկումից առաջ։

Ըստ տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլիի հաշվարկների՝ այդպիսի վարկ ունի մոտ 700 հազար մարդ (ողջ բնակչության գրեթե յոթ տոկոսը)։

Անցյալ տարվա նոյեմբերին «ՌԵԱԼ» կուսակցությունը երեք առաջարկի համար ստորագրահավաք էր սկսել՝ փոխահուտցել դոլարային վարկերը պետության հաշվին, բարձրագույն կրթությունն ամբողջությամբ անվճար դարձնել և քաղաքապետի պաշտոնն ընտրովի դարձնել։

Ադրբեջանի սահմանադրության համաձայն՝ խորհրդարանին օրինագծեր ներկայացնելու համար պետք է հավաքել  քաղաքացիների 40 հազար ձայն։

Փետրվարի 25-ին տնտեսական և սոցիալական հարցերին նվիրված խորհրդակցությանը, նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ արդեն երկու ամսից ավել է, ինչ խնդրահարույց վարկերով հատուկ աշխատանքային խումբ է զբաղվում։

Փետրվարի 28-ին «ՌԵԱԼ»-ը մամուլի ասուլիս էր հրավիրել, որին կուսակցության ղեկավար Իլգար Մամեդովը հայտարարել էր, որ անհրաժեշտ ձայները կան, և օրինագիծը շուտով կներկայացվի խորհրդարանին։

Այդ ասուլիսից մեկ ժամ անց հայտնի դարձավ նախագահի հրամանի մասին։

«ՌԵԱԼ» կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նախագահի հրամանը գրեթե նույնությամբ կրկնում է օրինագծում նկարագրված սխեման։ Սակայն պակաս արդար և արդյունավետ է, քանի որ, օրինակ, տարածվում է միայն ֆիզիկական անձանց վրա։

Մյուս պահանջները

– Բաքվի քաղաքապետի պաշտոնն ընտրովի դարձնել․ Բաքուն դեռ միակ եվրոպական մայրաքաղաքն է, որի քաղաքապետին նախագահն է նշանակում։

– Բարձրագույն կրթությունը երկրում ամբողջությամբ անվճար սարքել․ այժմ պետական բուհերն ունեն վճարովի և անվճար բաժիններ։ Անվճար են սովորում այն ուսանողները, որոնք ընդունելության քննություններին հավաքում են առավելագույն բալեր։


Կարդալ ավելին JAMnews-ում