Որոշվել են տապանաքարերի, գերեզմանի խորության չափանիշներն, արգելվել է ցանկապատեր տեղադրելը" />

Ադրբեջանում պետությունը գերեզմանոցները խիստ վերահսկողության տակ է առնում

Որոշվել են տապանաքարերի, գերեզմանի խորության չափանիշներն, արգելվել է ցանկապատեր տեղադրելը

Լուսանկարը՝ Բաշիր Կիտաչաևի

Օրենքի կատարմանը հետևելու է մունիցիպալիտետը։

Ինչո՞ւ են անհրաժեշտ այդպիսի խիստ սահմանափակումներ

Նախկինում Ադրբեջանում հանգուցյալներին հուղարկավորելու հետ կապված հստակ կանոններ չկային։ Պաշտոնապես գերեզմանի համար նախատեսված հողն «անվճար» էր համարվում, կար միայն պետական տուրք գերեզմանոցի ծառայությունների դիմաց։ Սակայն վերահսկողությանն ու հստակ կանոնների բացակայությունը բերում էր «գերեզմանոցային ամենթողության», երբ գերեզմանոցի «լավ» տեղերը վաճառվում էին շատ թանկ։

Թաղում՝ ադրբեջանական ձևով

Ադրբեջանական գերեզմանոցը Հայաստանում

Դրանք հնարավոր էր գնել նախապես «ողջ ընտանիքի համար» և ցանկապատել։ Իսկ որոշ բաքվեցիներ այդպիսի ցանկապատած գերեզամաններ ունեին դեռ այն ժամանակներից, երբ յուրաքանչյուր ոք կարող էր պարզապես գալ և ցանկացած մակերեսով տարածք ընտրել։

Ինչ վերաբերում է փաստաթղթերին, ապա մահվան վկայականն Ադրբեջանի որոշ քաղաքացիներ ստանում էին ազգականի մահվանից մի քանի տարի հետո միայն։

Ի՞նչ է փոխվելու հասարակ քաղաքացիների համար

Այժմ՝ նոր օրենքի ընդունումից հետո․

  • հանգուցյայլի բոլոր տվյալները պետք է մուտքագրել պետական ռեեստրում մահվանից անմիջապես հետո, քանի որ առանց դրա գերեզմանոցում տեղ չի հատկացվի;
  • չի թույլատրվում հուշարձաններ և մեծ տապանաքարեր տեղադրել;
  • չի թույլատրվում նախապես տեղ գնել՝ միայն հանգուցյալի կնոջ կամ ամուսնու համար;
  • չի թույլատրվոըմ գերեզմանը ցանկապատել։

Ինչի՞ց է ամեն ինչ սկսվել

Մոտ մեկ տարի առաջ այդպիսի մի օրենք ընդունվել էր Նախիջևանի ինքնավար հանրապետությունում (էքսկլավ՝ Ադրբեջանի կազմում)։ Այդտեղ արգելվել էին պերճաշուք տապանաքարերն, ու հաստատվել էր մեկ միասնական «գերեզմանոցային նորմատիվ»։ Այդ ժամանակ էլ հայտարարվել էր, որ շուտով այդ կանոնը տարածվելու է ողջ երկրի վրա։ Այս թեման հասցրել են քննարկել սոցցանցերում․

«Կենդանի մարդկանց խնդիրները լուծել են, մնացել են հանգուցյալների խնդիրները։ Դա յուրաքանչյուրի անձնական գործն է։ Եվ հետո, ի՞նչ են նրանք հասկանում՝ «պերճաշուք» ասելով»։

«Կարող են, չէ՞, նորմալ արգելքներ մտածել, երբ ուզում են։ Թե չէ, գերեզմանոցները դամբարաններ են սարքել»։

«Աղքատները, միևնույն է, չեն կարող իրենք պերճաշուք տապանաքարեր թույլ տալ։ Իսկ հարուստներն արգելքների վրա թքած ունեն»։


Կարդալ ավելին JAMnews-ում