Խորհրդարանը թույլ է տվել զբոսաշրջիկներին մասնավոր բնակարաններում տեղավորել " />

Ադրբեջանում պարզեցվում է հոսթելների բացումը

Խորհրդարանը թույլ է տվել զբոսաշրջիկներին մասնավոր բնակարաններում տեղավորել

Ադրբեջանի խորհրդարանն ապրիլի 25-ին փոփոխություններ է մտցրել Բնակարանային օրենսդրությունում, որը թույլ է տալիս բազմաբնակարան և բնակելի տների բնակելի տարածքն օգտագործել որպես հյուրանոց կամ հոսթել…

Փաստաթղթում հյուրանոցները, հյուրանոցային տիպի ու ժամանակավոր բնակեցման համար այլ օբյեկտները «տեղակայման միջոցներ» են անվանվում և իրենց կարգավիճակով բնակտարածք են համարվում: Ըստ էության, խոսքը գնում է հոսթելների bed and breakfast տեսակի գիշերակացների մասին:

Փոփոխությունների նախագծի հեղինակ, պետական կառուցապատման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին ասաց, որ «դա զբոսաշրջության զարգացման համար փոքր, բայց կարևոր փոփոխություն է»:

Այդ փոփոխության դեմ առարկեց ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության նախագահ Հասիմ Մոլլազադեն: Նա կարծում է, որ բնակտարածքների օգտագործումը որպես հյուրանոց կարող է խախտել մարդու հանգստանալու իրավունքը: Աշխատանքի և սոցիալական քաղաքականության խորհրդարանական կոմիտեի նախագահ Հադի Ռաջաբլին չսատարեց գործընկերոջն՝ ասելով, որ «Զբոսաշրջության մասին» օրինագծի վրա աշխատանքը վաղուց է ընթանում, ուսումնասիրվում է համաշխարհային փորձը:

«Մենք գիտենք, որ Եվրոպայում առանձին բնակարաններ օգտագործվում են զբոսաշրջիկների տեղակայման համար: Այս նախագիծը մեծ ավանդ կունենա Ադրբեջանի զբոսաշրջության զարգացման գործում», — ասել է Ռաջիբլին:

Պատգամավոր Աֆլաթուն Ամաշովը (Մամուլի խորհրդի նախագահ) նույնպես կողմ արտահայտվեց առաջարկին՝ վկայակոչելով հարևան Վրաստանի փորձը:

JAMnews-ը վերջերս հաղորդել էր Բաքվում հոսթելի փակման շուրջ սկանդալի մասին «մտածողությանը չհամապատասխանելու» դրդապատճառով:

Սկանդալ Բաքվում փակված հոսթելի շուրջ


 


Կարդալ ավելին JAMnews-ում