Կլիկվիդացվի կենսաթոշակների բազային մասը" />

Ադրբեջանում պատրաստվում են ավելացնել կենսաթոշակային տարիքը

Կլիկվիդացվի կենսաթոշակների բազային մասը

Ադրբեջանի խորհրդարանին է ներկայացվել «Աշխատանքային կենսաթոշակի մասին» օրենքում 98 փոփոխություն կատարելու օրինագիծը, որի համաձայն` կենսաթոշակային տարիքը անկախ սեռից բոլոր քաղաքացիների համար աստիճանաբար բարձրացվելու է մինչև 65 տարեկան:

Ադրբեջանի թոշակառուների մասին մանրամասն կարելի է կարդալ JAMnews-ի հոդվածում:

Նախագծի համաձայն՝ մինչև 2021թը տղամարդկանց կենսաթոշակային տարիքն աստիճանաբար ավելացվելու է 6 ամսով: Իսկ կանանցն՝ ամեն տարի ավելանալու է 6 ամսով մինչև 2027թը: Դրանով կանանց և տղամարդկանց կենսաթոշակային տարիքը կհասցվի 65-ի:

Նախագիծը կենսաթոշակների բազային հատվածի լիկվիդացիա է ենթադրում:

Մինչև 1992թ-ի հունվարի 1-ը կենսաթոշակի անցած քաղաքացիների փոխհատուցումը վճարելու է պետությունը: Իսկ մինչև 2006թ-ը թոշակի անցած քաղաքացիների կենսաթոշակը կապահովի աշխատանքի և բնակչության սոցապահովման նախարարությունը:

Օրինագիծն ընդունելու դեպքում, այն ուժի մեջ կմտնի 2017թ-ի հուլիսի 1-ին:

Ներկա պահին կենսաթոշակային տարիքն Ադրբեջանում կազմում է 63 տարեկան տղամարդկանց համար և 60 տարեկան՝ կանանց համար: Այս տարիքը հաստատվել է 2010թ-ին: Մինչ այդ կենսաթոշակային տարիքը կազմել է համապատասխանաբար 62 և 57 տարեկան:

Նվազագույն կենսաթոշակը կազմում է 110 մանաթ (62.80 ԱՄՆ դոլար):

 


Կարդալ ավելին JAMnews-ում