Այստեղ շաքարախտը ոչ միայն վտանգավոր, այլև թանկ հիվանդություն է, իսկ պետությունից օգնություն ստանալու համար պետք է պայքարել " />

Ադրբեջանում շաքարախտով մարդկանց կյանքի մասին․ պատմություններ, խնդիրներ, միֆեր

Այստեղ շաքարախտը ոչ միայն վտանգավոր, այլև թանկ հիվանդություն է, իսկ պետությունից օգնություն ստանալու համար պետք է պայքարել

«դպրոց» բացեցինքԸստ վերջին պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում շաքարախտով հիվանդ 263 հազար հիվանդ կա։ Միջազգային շաքարախտային ֆեդերացիան այլ թիվ է նշում՝ 485 հազար՝ մեծերի շրջանում, այսինքն՝ հասուն բնակչության յոթ տոկոսը։ Այդ ցուցանիշն աշխարհում 5.2 տոկոս է՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների։

Ինչպե՞ս են ապրում շաքարախտով հիվանդներն ու ինչպե՞ս նրանց օգնել։

«Շաքարախտը կենսակերպ է»

Ճ

աշից հետո Բաբան քմծիծաղով ասաց, որ պետք է «ծակվի», հանեց ներարկիչը, որը ֆլոմաստերի նման էր, և հեռացավ։

Բաբան շաքարախտով է հիվանդացել վեց տարեկանում՝ 2000թ-ի Բաքվի երկրաշարժից հետո, հավանաբար, սթրեսից։ Բաքվի բժիշկներն ասում են, որ այդ տարի մանկական շաքարախտի «բռնկում» է եղել։

Այժմ Բաբան 25 տարեկան է։ Նա իրեն հիվանդ կամ  հաշմանդամ չի համարում։ Թեև երեխա ժամանակ թաքցրել է հիվանդությունը, որովհետև չի սիրել, երբ իրեն խղճում են։

«Միգուցե վիրավորական էր, երբ երեխա ժամանակ ես չէի կարող շոկոլադ ուտել, սակայն հիմա բավականին հարմարավետ և լիարժեք կյանքով եմ ապրում»։

Բաբան ընկերների հետ է շփվում, ընկերուհի ունի, փաբերում բաս-կիթառ է նվագում։ Սակայն միաժամանակ նա խիստ ժամանակացույց ունիամեն օր նա չափում է արյան մեջ շաքարի պարունակությունը (հատուկ սարքով՝ գլյուկոմետրով) դիետա է պահում և պարբերաբար ինսուլինի ներարկում է անում։

Ինսուլինի ներարկիչը նա գրեթե միշտ իր մոտ է պահում։

«Մի անգամ ինձնից գողացել էին ինսուլինի ներարկիչը։ Ես այն պատյանի մեջ եմ պահում, որը դրամապանակի է նման։ Հույս ունեմ, որ նա, ով վերցրել էր այն, չի սրսկվել։ Եթե առողջ մարդն ինսուլին ներարկի իրեն, նա կամ կմահանա, կամ շաքարախտով կհիվանդանա»։

Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ արյան մեջ շաքարի պարունակությունը մշտապես բարձր է ինսուլինի պակասի պատճառով, որն արտադրում է ենթաստամոքսային գեղձը։ Դա բերում է նյութափոխանակության խախտման, անոթների, նկարդային համակարգի, ներքին օրգանների ախթահարման։ Վտանգավոր է այն բարդությունների պատճառով, որոնք առաջացնում է օրգանիզմում։

Որպես կանոն՝ Ադրբեջանում մարդիկ քիչ բան գիտեն այն մասին, թե ինչ է շաքարախտը, և հակված են այն ընկալել առասպելի տեսքով։ Օրինակ, այն համարում են մահացու հիվանդություն կամ մտածում են, որ շաքարախտը կարող է զարգանալ քաղցրի չափազանց շատ օգտագործումից։

Պրոսեֆոր-էնդոկրինոլոգ, Միջազգային շաքարախտային ֆեդերացիայի անդամ Վալեհ Միրզազադեն պատմում է

«Դեպքեր են լինում, երբ հիվանդին որոշակի ժամանակով ինսուլինային ներարկումներ են նշանակում, իսկ նրա հարազատներն ու հենց հիվանդը կարծում են, որ դա մշտական բան է։ Կան նաև մոլորություններ հնդկաձավարի կամ կարտոֆիլ թրջելու անհրաժեշտության մասին, որոնք ծնունդ են առել ԽՍՀՄ-ում»։

Վալեհ Միզազադեն ասում է, որ գենետիկան կարող է շաքարախտի զարգացման հիմք լինել, սակայն ամեն ինչ կախված է միջավայրից․ վնասակար է սթրեսը, սխալ սնունդը, սակավաշարժ կենսակերպը։

Շաքարախտի տեսակները․

  1. Ինսուլինակախյալ շաքարային դիաբետ (1 տիպի դիաբետ)․ զարգանում է հիմնականում մանուկ հասակում և երիտասարդ տարիքում, հաճախ՝ ուժեղ սթրեսից։ Առանց ինսուլինի ներարկումների դիաբետի այս տիպով հիվանդը կարող է ապրել երեք օրից ոչ ավելի։
  2. Ոչ ինսուլինակախյալ շաքարային դիաբետ (2-րդ տիպի դիաբետ)․ սովորաբար հանդիպում է 40 տարեկանից բարձր ավելորդ քաշ ունեցողների մոտ։ Հիվանդության ամենատարածված տեսակն է՝ դեպքերի 80-85%։ Այս տիպի դիաբետով հիվանդներին ներարկումներ պետք չեն, շաքարի մակարդակը կարգավորվում է դեղահաբերով։

19 տարվա մեջ Բաբայի մոտ ոչ մի բարդություն չի եղել՝ հիվանդության հետ կապված։ Թեև մի քանի անգամ նա եղել է շաքարախտային կոմայի շեմին, որին կարող է հանգեցնել շաքարի բարձր կամ ցածր մակարդակը

«Մի անգամ ընկերոջս տանը գիշերեցի և հետս չվերցրի «երկար ներարկումը» (գործում է 24 ժամ)։ Սովորաբար ես դա անում եմ քնելուց առաջ։ Առավոտյան ուժեղ սրտխառնոց ունեի, ոսկորներս և ողնաշարս ցավում էր։ Սկզբից ես չհասկացա էլ, թե ինչ է կատարվում, իսկ երբ հիվանդանոց էի գնում, շաքարս արդեն քառակի գերազանցում էր նորման։

Հիվանդանոցում երկու օր անցկացրի։ Ես այն ժամանակ աշխատում էի և բժշկական ապահովագրություն ունեի։ Սակայն ինձ հրաժարվեցին փոխհատուցել գումարը, երբ պարզ դարձավ, որ հիվանդանոցում եմ շաքարախտի պատճառով։ Քանի որ «շաքարախտը ոչ թե հիվանդություն է, այլ կենսակերպ»»։

Այս արտահայտության տակ հասկանում են, որ հիվանդությունը կարելի է վերահսկել՝ հետևելով պարզ կանոնների, հետևաբար, այն այդքան էլ սարսափելի չէ։

Անվճար ինսուլին

Ադրբեջանում պատրաստվում են պարտադիր բժշկական ապահովագրություն մտցնել, և դեռ հայտնի չէ, թե ինչպես են հաշվի առնվելու շաքարախտով հիվանդների շահերը։ Նրանց անվճար ինսուլինով ապահովող պետական ծրագիր էլ չի լինելու։

Իսկ մինչ այդ անվճար ինսուլինը բաշխվում է բնակության վայրի պոլիկլինիկաներում։ Մարդիկ այնտեղ են գալիս՝ դեղատոմս վերցնելու, այնուհետև՝ պոլիկլինիկային կից դեղատուն։ Ինսուլինը տրամադրում են յուրաքանչյուր ամսվա հինգերորդ օրը, և այդ օրը պոլիկլինիկայում երկար հերթ է գոյանում։

Մենք շաքարախտ ունեցող մարդկանց շրջանում հարցում ենք արել, և պարզվել է, որ պետության օգնության հետ կապված գլխավոր խնդիրները հետևյալն են․

  1. Երբեմն լինում է, որ պոլիկլինիկաներում ինսուլինը «չի հերիքում», թեև բոլոր հիվանդները գրանցված են և հաշվառված։
  2. Բոլոր ինսուլին պարունակող դեղամիջոցները տարբեր են, և հաճախ համապատասխան դեղամիջոցը, որը բժիշկն է նշանակել, հիվանդները ստիպված են լինում ինքնուրույն գնել, իսկ դա շատ թանկ է։ Իսկ էժան դեղամիջոցներից օգտվելը, որոնք գնում է պետությունը, նման հիվանդների համար վտանգավոր է։
  3. Ցանկալի կլիներ անվճար ստանալ ոչ միայն դեղամիջոցներն, այլ նաև շաքարի մակարդակի ստուգման համար թեստային ժապավենները։

Ադրբեջանի բյուջեից միջինում 120-ական մանաթ [մոտ $70] է տրամադրվում պաշտոնապես գրանցված շաքարախտով մեկ հիվանդին։ Մինչև 18 տարեկան հիվանդները հատուկ նպաստ են ստանում՝ նույնպես 120 մանաթ։ Այնուհետև նրանք բուժզննում են անցնում, և հանձնաժողովը որոշում է «հաշմանդամության կարգը», որի համաձայն՝ նպաստ է հասնում՝ ամսական 150110 [$88-$65] մանաթ։ Համեմատության համար․ Տրիսիբա դեղամիջոցի մեկ 24-ժամյա ներարկումն արժե 50 մանաթ, իսկ մասնավոր կլինիկայում հետազոտությունը՝ մոտ 300 մանաթ [մոտ $175]։

«Շաքարախտի դպրոցներ» փոքր քաղաքներում, ի՞նչն այնպես չէր

Ա

դրբեջանի շաքարախտային միությունը Բաքվում աշխատում է 1995թ-ից։ Միությունը հայտնվել է շնորհիվ շաքարախտով հիվանդ աղջկա մայր Մոմինաթ Օմարովայի։

Տիկին Մոմինաթն ասում է, որ 80-ականներին շաքարախտով հիվանդների կյանքը շատ ավելի ծանր էր, քան հիմա․

«Այն ժամանակ մենք ինսուլինի հետ կապված շատ խնդիրներ ունեինք, ժամանակակից գլյուկոմետրեր չկային։ Երբեմն Աֆան շատ վատ էր զգում, և ես հասկանում էի, որ դա կամ ցածր շաքարից է, կամ բարձր։ Երբ ինձ հարցնում էին, թե ինչպես են գործերս, արցունքներոս գլորվում էին»։

Մոմինաթ Օմարովան վերապատրաստում է անցել Մեծ Բրիտանիայում որպես Օտար լեզուների ինստիտուտի դոցենտ։ Այնտեղ նա հետաքրքիր շատ բան է իմացել Բրիտանական շաքարախտային ասոցիացիայի աշխատանքի մասին և, վերադառնալով, Բաքվում նման միություն է ստեղծել։

Կազմակերպությունը զբաղվում է շաքարախտով հիվանդ մարդկանց իրավունքների պաշտպանությամբ, կրթական նախագծեր է իրականացնում և ուսուցանող գրականություն տպում։ Երբեմն այն վիճում է առողջապահության նախարարության հետ՝ ապացուցելով, որ շաքարախտով հիվանդների բյուջեն չի կարելի  կրճատել։ Եվ հենց միության ջանքերով է շաքարախտի մասին օրենք ընդունվել և ինսուլինի ապահովման ծրագիր ստեղծվել։

Օմարովայի խոսքով՝ առողջապահության նախարարությունը միության օգնության կարիքն ունի, քանի որ հաճախ նրանք չեն կարող վերահսկել տեղում իրենց որոշումների կատարումը․ օրինակ, շրջաններում այսպիսի դեպք է եղել, երբ երեխային անհրաժեշտ դեղամիջոցը դուրս են գրել միայն նախարարին զանգահարելու սպառնալիքից հետո․

«Պաշտոնյաների համար կարևոր է կարճաժամկետ շահույթը, սակայն նրանք չեն մտածում, որ հետո տնտեսության համար հարված է բարդություններով մարդկանց թվի ավելացումը։

2018թ-ին ես ստիպված էի բազմաթիվ նամակներ գրել՝ պահանջելով Ադրբեջանում դադարեցնել ուկրաինական «Ինդար» ինսուլինի արտադրման գործարանի կառուցումը, այդ ինսուլինը որակի ստուգում չի անցել, այն բարդություններ է առաջացում։ Ի վերջո, ստացվեց․ գործարանն այլ դեղամիջոցներ է արտադրելու։

Մենք Բաքվում բացեցինք մեկ  «շաքարախտի դպրոց» և շրջաններում՝ ևս վեց։ «Դպրոցները» սենյակներ էին պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, որտեղ բժիշկների և բուժքույրերի թրեյնինգներ էին անցկացվում։ Ցավոք, ժամանակի ընթացքում շրջաններում գրեթե բոլոր կաբինետները փակվեցին։

Օրինակ, ես ստուգումներ եմ անցկացրել Սումգայիթի հիվանդանոցներից մեկում։ Պարզվել է, որ բժիշկն այնտեղից հեռացել է, և մեր բացած կաբինետում աշխատում է նրա ակնաբույժ քույրը, պահարանը չկա, համակարգիչը գլխավոր բժշկի կաբինետում է»։

Այժմ միությունը կասեցրել է այդ ծայրամասային նախագծերը, և ոչ միայն այն պատճառով, որ այնտեղ գողանում են սարքավորումներն, այլ նաև ադրբեջանական օրենսդրության պատճառով, որը մեծապես բարդացնում է հասարակական կազմակերպությունների աշխատանքը։

Եվս մեկ աշխատանքային դժվարություն․ բարդ է մարդկանց սովորեցնել այսպես կոչված «շաքարախտային կարգապահությանը», պարտադրե, որ դիետա պահեն և բժշկի նշանակումները կատարեն։

«Ինչ ինսուլին տալիս են, այն էլ ներարկում են, – բողոքում է Մոմինաթ Օմարովան։ – Բժիշկների առումով՝ կատարելագործման կուրսերից հետո, որոնք անցկացրել ենք շրջաններում, իրավիճակը շատ ավելի լավ է»։


Կարդալ ավելին JAMnews-ում