Ադրբեջանը նախագահական հանրապետություն է, և այստեղ վարչապետից քիչ բան է կախված " />

Ադրբեջանում նոր վարչապետ է նշանակվել

Ադրբեջանը նախագահական հանրապետություն է, և այստեղ վարչապետից քիչ բան է կախված

Ադրբեջանի նոր վարչապետն է Ալի Ասադովը։

Նախկին վարչապետ 72-ամյա Նովրուզ Մամեդովը թոշակի է անցել նշանակումից կես տարի անց։

Կարծիք․ Ինչո՞ւ այնուամենայնիվ, Գախարիան։ Վրաստանի նոր վարչապետի նշանակման մասին

Հայաստանի անկախության հասակակիցները

Ո՞վ է Ալի Ասադովը

Ալի Ասադովը 63 տարեկան է 

Նա ծնվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, ավարտել Մոսկվայի գյուղատնտեսության ինստիտուտը։ 

1995թ-ին նա պատգամավոր է դարձել;

1998թ-ին՝ նախագահի՝ տնտեսական հարցերով խորհրդական;

2012-ին՝ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ։

Ալի Հասանովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Իլհամ Ալիևն, իսկ խորհրդարանը միաձայն հաստատել է այն։

Այսպիսով, Ալի Ասադովը դարձել է անկախ Ադրբեջանի տասներկուերորդ վարչապետը։

Ի՞նչ է դա նշանակում

Ադրբեջանը նախագահական հանրապետություն է։ Այսինքն՝ փաստացի վարչապետից ոչինչ կախված չէ։ Այդ պատճառով էլ նոր նշանակումը հասարակությունում առանձնահատուկ իրարանցում կամ սպասումներ չի առաջացրել։ 

Խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը վստահ է, որ «որպես վարչապետ Ալի Ասադովի նշանակումը հաջող է լինելու երկրի և ժողովրդի համար»։ 

Պատգամավոր Վահիդ Ահմեդովը հույս ունի, որ այս նշանակումը կնպաստի Ադրբեջանի տնտեսական զարգացմանը, և խնդրել է նոր վարչապետին ուշադրություն դարձնել ոչ նավթային հատվածին։

Տնտեսագետ և ընդդիմադիր «ՌԵԱԼ» կուսակցության անդամ Նաթիգ Ջաֆարլին նոր վարչապետի նշանակման շուրջ իրավիճակն անառողջ է համարում․ 

 «Ցանկացած երկրում, երբ լուրջ կադրային փոփոխություններ են լինում, դա զուգակցվում է քննարկումներով և որոշակի իրարանցմամբ։ Իսկ մեզ մոտ այնպիսի տարօրինակ, անբացատրելի համակարգ է ձևավորվել, երբ վարչապետի փոփոխության ժամանակ չկան ոչ քննարկումներ, ոչ վերլուծություն, ոչ տնտեսության արձագանք, ոչինչ»։ 

Իսկ խղճի նախկին գերի Սեյմուր Հեզին հիշում է Ասադովի հետ կապված կասկածելի պատմություններ․ 

«Երբ Ալի Ասադովն Իսրայելում բուժվում էր, այնտեղի ձախ ուղղվածության լրատվամիջոցները գրում էին նրա երկօրյա անհետացման մասին։ Բացի այդ, նա «Քերօղլու» նավը, որը պատկանում էր նավատորմին, վերածել էր սեփական ռեստորանի։ Մի խոսքով, պարզ է, որ նրա անցյալը մութ է»։   


Կարդալ ավելին JAMnews-ում