Ըստ Ղուրանի՝ Ռամադանը հոգին մաքրող պարտադիր պահքի ամիս է " />

Ադրբեջանում նշում են Ռամադան մուսուլմանան տոնը

Ըստ Ղուրանի՝ Ռամադանը հոգին մաքրող պարտադիր պահքի ամիս է

Հունիսի 5-ին Ադրբջանում նշում են Ռամադան մուսուլմանական տոնը։ Այդ առիթով երկրի բնակիչները երկու ոչ աշխատանքային օր են ստացել։

• Մուսուլման կանայք Ադրբեջանում բողոքում են խտրականությունից

• Հրաշալի բիզնես՝ ադրբեջանական ձևով

Ռամադանը մուսուլմական պարտադիր պահքի ամիս է։ Այս ընթացքում հավատացյալ մուսուլմաններն արևածագից մինչև մայրամուտ զերծ են մնում ուտելիքից, խմիչքից և ծխելուց։

Ուտել և խմել թույլատրվում է միայն արևածագից առաջ և մութն ընկնելուց հետո։ Երեկոյան ընթրիքը կոչվում է «իֆթար», և այն պետք է սկսել ջրից և խուրմայից։ Պահքի ընթացքում շատ ռեստորաններ հատուկ «իֆթար-ճաշացանկ» են առաջարկում։

Պահքի նպտակը հոգին մաքրելն է, սեփական հավատքի ուժն ապացուցելն ու Ալլահի օրհնությանն արժանանալը։

Պահքին կարող են մասնակցել տղամարդիկ, կանայք և նույնիսկ որոշակի տարիքի երեխաներ, եթե նրանց առողջությունը դա թույլ է տալիս։

Պահքի ժամանակատվածը կախված է լուսնի օրացույցից և ամեն տարի մի քանի օրով առաջ է ընկնում։

Պահքն ավարտվում է համանուն տոնով։ Պետական մակարդակով այն Ադրբեջանում նշվում է 1993թ-ից, երբ երկիրը դուրս եկավ Խորհրդային Միության կազմից և անկախություն ստացավ։

Տոնի օրը պահքին հետևողները տոնական աղոթք են անում և բարեգործություն անում երեք կիլոգրամ ալրի դրամական համարժեքով։


Կարդալ ավելին JAMnews-ում