Այս տարի տոնն անցնում է համեստ և վատ եղանակի պայմաններում" />

Ադրբեջանում նշում են Նովրուզը՝ գարնանամուտը. ֆոտոռեպորտաժ

Այս տարի տոնն անցնում է համեստ և վատ եղանակի պայմաններում

Ադրբեջանում պետական մակարդակով նշում են Նովրուզը՝ հին տոն, որը խորհրդանշում է գարնանամուտը: Փաստացի, այն զրադաշտական Նոր տարին է, որը գալիս է մարտի 20-21-ը՝ համընկնելով գարնանային գիշերահավասարին: Այդ կապակցությամբ ամբողջ շաբաթը կլինի ոչ աշխատանքային:

• Ֆոտոռեպորտաժ Բաքվում Ռամզանի տոնակատարությունից

• Ինչու՞ է Ադրբեջանին անհրաժեշտ «Ֆորմուլա-1»-ը

Նովրուզին ընդունված է թխել ընկույզով հատուկ թխվածքներ, կրակ վառել և ցատկել վրայով, որպեսզի «վերածնվեն», ինչպես որ գարնանը վերածնվում է բնությունը: Այդ օրերին նաև կազմակերպվում են ժողովրդական զբոսահանդեսներ և բացօթյա ներկայացումներ՝ բանահյուսական կերպարների մասնակցությամբ:

Այս տարի ժամանցային ծրագիրն ավելի համեստ է, քան անցյալ տարի: Տոնական շաբաթվա ընթացքում, այնուամենայնիվ, նախատեսված են մի քանի բացօթյա համերգներ, քաղաքի կենտրոնում բացվել են տոնավաճառներ: Բայց առայժմ այնտեղ շատ մարդ չկա, քանի որ եղանակը ցուրտ է և անձրևոտ:

Տոնական երեկոն ընդունված է նշել տանը՝ ընտանիքի շրջապատում: Սեղանին դրվում է փլավ, քաղցրավենիքի, ընկույցի և չրի սկուտեղ և Նովրուզի գլխավոր խորհրդանիշը՝ սյամյանի՝ աճեցրած ցորեն: Եվս մեկ պարտադիր կանոն է՝ մոմեր վառել ընտանիքի անդամների թվով:

Նովրուզն Ադրբեջանում սկսել են նշել դեռ նախաիսլամական շրջանում, երբ տարածաշրջանում տարածված էր զրադաշտությունը: Պաշտոնապես այն սկսել են նշել 1967թ., իսկ տոնական օրերը ոչ աշխատանքային են դարձել երկրի անկախանալուց հետո:


Կարդալ ավելին JAMnews-ում