Խորհրդային Միության երաժշտական աստղի 75-ամյակն է այսօր լրանում " />

Ադրբեջանում նշել են երգիչ և կոմպոզիտոր Մուսլիմ Մագոմաևի հոբելյանը

Խորհրդային Միության երաժշտական աստղի 75-ամյակն է այսօր լրանում

Այսօր Ադրբեջանում արվեստագետներից շատերը նշում են հանրահայտ երգիչ և կոմպոզիտոր Մուսլիմ Մագոմաևի 75-ամյա հոբելյանը:

Մուսլիմ Մագոմաևը ծնվել է 1942թ-ի օգոստոսի 17-ին Բաքվում: Նրա պապը՝ Մուսլիմ Մագոմաև-ավագն, ադրբեջանական դասական երաժշտության հիմնադիրներից մեկն է եղել:

Մագոմաև-կրտսերը 1963թ-ից դարձել է խորհրդային էստրադայի կուռքերից մեկը: Նա հիանալի տիրապետում էր նաև օպերային արվեստին, ելույթ ունենում Միլանի «Լա Սկալա» և Փարիզի «Օլիմպիա» թատրոնների բեմերում:

Մագոմաևի հռչակը ԽՍՀՄ-ում պարզապես խելահեղ էր, ասում էին, թե նրան համակրում էր ինքը՝ Լեոնիդ Բրեժնևը:

Մագոմաևը մահացել է 2008թ-ի հոկտեմբերին: Թաղված է Բաքվի պատվավոր ծառուղում իր պապի կողքին:

Երգչի հիշատակը հարգելու այսօր Բաքու էր եկել նրա այրին՝ Մոսկվայի Մեծ թատրոնի մեներգչուհի Թամարա Սինյավսկայան: «Դա մեր հին ավանդույթն է: Մենք միշտ Մուսլիմի ծնունդը Բաքվում էինք նշում», — ասել է Սինյավսկայան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանի համաձայն՝ Մուսլիմ Մագոմաևի 75-ամյա հոբելյանը նշվելու է պետական մակարդակում:

Մագոմաևի վերջին երգերից մեկը՝ «Մնաս բարով, Բաքու», 2007 թ.: Խոսք՝ Սերգեյ Եսենինի


Կարդալ ավելին JAMnews-ում