Հարազատների խոսքով՝ Թալեհ Բագիրզադեն հացադուլ է անում հունվարի 31-ից որպես իր վրա գործադրվող ճնշման դեմ բողոք" />

Ադրբեջանում մուսուլմանական շարժման առաջնորդը բանտում հացադուլ է հայտարարել, փաստաբանին թուլյ չեն տալիս տեսակցել նրան

Հարազատների խոսքով՝ Թալեհ Բագիրզադեն հացադուլ է անում հունվարի 31-ից որպես իր վրա գործադրվող ճնշման դեմ բողոք

«Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդ Թալեհ Բագիրզադեին բանտում հացադուլ է հայտարարել:  Նրան թույլ չեն տալիս հանդիպել փաստաբանին, ընտանիքն անհանգստանում է նրա համար։ Այս մասին ասել է Բագիրզադեի կինը, գրում է Կավկազսկի ուզել կայքը։

• Ադրբեջանում մուսուլման կանայք բողոքում են խտրականությունից

• Արդյո՞ք կրոնը հետապնդվում է Ադրբեջանում

Ինչո՞ւ է Թալեհ Բագիրզադեն բանտում հայտնվել

2015թ-ին Բաքվից ոչ հեռու գտնվող Նարդարան ավանում, որը հայտնի է իր կրոնականությամբ, ուժայինները հատուկ գործողություն իրականացրեցին՝ փորձելով ցերեկային աղոթքի ժամանակ ձերբակալել «Մուսուլմանական միասնության» անդամներին։ Փոխհրաձգություն սկսվեց, որի հետևանքով վեց մարդ զոհվեց, այդ թվում՝ երկու ոստիկան։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ոստիկանությունն այդ կերպ վնասազերծեց էքստրեմիստների, որոնք պատրաստվում էին փոխել սահմանադրական կարգն Ադրբեջանում։

2017թ-ի սկզբին Թալեհ Բագիրզադեին և նրա 17 համախոհներին դատարանը 10-20 տարվա ազատազրկման դատապարտեց դիտավորյալ սպանության, անկարգությունների կազմակերպման և էքստրեմիզմի համար։ Մեղադրյալներն իրենց մեղքը հերքում էին և, իրենց հերթին, բողոքում կտտանքներից։ Ադրբեջանցի իրավապաշտպանները նրանց քաղբանտարկյալ են համարում։

Հացադուլի պատճառները

Դեռ հունվարի վերջին «Մուսուլմանական միասնությունը» հայտարարել էր, որ Թալեհ Բագիրզադեն ու շարժման մյուս դատապարտված անդամները վերջերս բախվել են «աննախադեպ ճնշման»։

Օրինակ, Բագիրզադեի բանտախուց են տեղափոխել մի դատապարտյալի, որը նախկինում փորձել է նախկին խցակցին այրել անկողնում։ Շարժման մնացած երկու անդամները՝ Աբաս Հուսեյնովն ու Ջաբար Ջաբարովը կտտանքների են ենթարկվել։

Փետրվարի 4-ին Աբաս Հուսեյնովը տուն է զանգահարել և պատմել, որ փետրվարի 3-ին հացադուլ է հայտարարել, Թալեհ Բագիրզադեն հացադուլ է անում հունվարի 31-ից։

Փաստաբանի պատմածը, պաշտոնական արձագանքը

Այժմ Թալեհ Բագիրզադեի կինը պատմում է, որ արդեն երկու շաբաթ է, ինչ ամուսինը չի զանգահարում տուն, և նրանից ոչ մի լուր չունեն։

Ըստ նրա փաստաբան Բահրուզ Բայրամովի՝ վերջին մեկ շաբաթում իրեն երկու անգամ մերժել են տեսակցել Թալեհ Բագիրզադեդին՝ դա փաստարկելով նրանով, թե նրա վստահորդն ինքն է հրաժարվել հանդիպել նրա հետ։

«Ինձ ասացին, որ նա «նման չէ հացադուլովորի»», – ասում է փաստաբանը՝ նման ձևակերպումն անընդունելի և ոչ համոզիչ համարելով։

Աբաս Հուսեյնովի մայրը նույնպես նշում է, որ փետրվարի 4-ի զանգից հետո որդուց ոչ մի լուր չունի, փաստաբանին նույնպես թույլ չեն տալիս նրան տեսակցել։

Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչը հերքել է բանտարկյալների հացադուլի և կտտանքների մասին լուրերը։


Կարդալ ավելին JAMnews-ում