Աշխատավարձի աճի տեմպը զիջում է գների աճի տեմպին" />

Ադրբեջանում միջին աշխատավարձն աճել է գրեթե 7 տոկոսով

Աշխատավարձի աճի տեմպը զիջում է գների աճի տեմպին

Ադրբեջանում ամսական միջին անվանական աշխատավարձը 2017թ-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 498,6 մանաթ ($288 ընթացիկ փոխարժեքով), ինչը 6,9%-ով ավել է 2016թ-ի ցուցանիշից, հաղորդում է պետական վիճակագրական ծառայությունը:

Աշխատավարձի առավել բարձր չափ է գրանցվել արդյունահանման, ֆինանսական-ապահովագրական, տեղեկատվության և կապի, պրոֆեսիոնալ, գիտական գործունեության, շինարարության ոլորտներում:

Վիճակագրական ծառայության տվյալներով՝ Ադրբեջանի տնտեսական ոլորտում ներգրավված վարձու աշխատակիցների ընդհանուր թիվը 2017թ-ի հունվարի 1-ի տվյալներով կազմել է 1 մլն 514 հազար մարդ: Նրանցից 889,9 հազար մարդ աշխատում է տնտեսության պետական հատվածում, 624,1 հազար մարդ՝ մասնավոր հատվածում:

Համեմատության համար. ազգային արժույթի՝ մանաթի փոխարժեքը վերջին տարվա  և երկու ամիսների ընթացքում անկում է ապրել 64%-ով (1,0491՝ այսօրվա 1,7301-ի դիմաց):

 


Կարդալ ավելին JAMnews-ում