Մամուլի վրա ճնշման գործադրման, խոշտանգումների և քաղբանտարկյալների մասին՝ 2018թ-ի իրադարձությունների վերաբերյալ պետդեպարտամենտի զեկույցում" />

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը ցավալի է, կարծում է ԱՄՆ պետդեպը

Մամուլի վրա ճնշման գործադրման, խոշտանգումների և քաղբանտարկյալների մասին՝ 2018թ-ի իրադարձությունների վերաբերյալ պետդեպարտամենտի զեկույցում

Ադրբեջանում անպատիժ կերպով խախտվում են մարդու իրավունքներն ու սահմանափակվում խոսքի ազատությունն, ասված է ԱՄՆ պետական դեպարտամենտի ամենամյա զեկույցում։

Զեկույցը, որը պատմում է ողջ աշխարհում մարդու իրավունքների իրավիճակի մասին, հրապարակվել է մարտի 13-ին։ Ադրբեջանին 40-էջանոց բաժին է նվիրված ՝ պաշտոնյաների կողմից մարդկանց հանդեպ դաժան վերաբերմունքի փաստերի մանրամասն նկարագրությամբ։

Արդյո՞ք դժվար է լրագրող լինել Ադրբեջանում

Ադրբեջանցի քաղբանտարկյալները պատմում են բանտային կյանքի մասին

Այսպես, պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, որն էլ կազմել է զեկույցը, հիշատակել է․

– Թեյմուր Ախունդովի մահը ոստիկանության վարչությունում 2018թ-ի սեպտեմբերին, որը որակվում է որպես մահ կտտանքների հետևանքով։

– Սահմանապահ ծառայության շարքային Հուսեյն Գուրբանովի մահը (կասկածներ կան, որ նրան սպանել են ծառայակիցները)։

– Կտտանքները, որոնց ոստիկանությունը ենթարկել է բլոգեր Մեհման Հուսեյնովին։

– Բանտերում պահպանման պայմանները շատ վատն են, բանտախցերը գերծանրաբեռնված են, ջեռուցում և օդափոխություն չկա, բանտարկյալներին անհրաժեշտ բուժօգնություն չի ցուցաբերվում։

– Երկրում ավելի քան հարյուր քաղբանտարկյալ կա, ընդ որում, նրանց ավելի խիստ են վերաբերվում, քան մնացածներին։

– կառավարությունը սահմանափակում է խոսքի ազատությունն ու մամուլի անկախությունը, լրագրողներին սպառնում են, երբեմն էլ՝ ծեծում և կալանավորում։

IREX կայուն զարգացման 2018թ-ի ցուցիչի համաձայն՝ «Ադրբեջանի հիմնական լրատվամիջոցները գտնվում են իշխող էլիտայի վերահսկողության տակ և նորությունները լուսաբանում են՝ միայն իրենց նպատակներից ելնելով»։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում