Այսպիսի պատասխան են ստացել սահմանափակ կարողություններով անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ակցիայի մասնակիցները " />

Ադրբեջանում հաշմանդամության նպաստի ավելացման համար փող չկա․ տեսանյութ

Այսպիսի պատասխան են ստացել սահմանափակ կարողություններով անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ակցիայի մասնակիցները

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության շենքի առջև ակցիա է անցկացվել ի պաշտպանություն սահմանափակ կարողություններով անձանց իրավունքների։ Ակցիայի մասնակիցներին այդտեղ էին բերել հաշմանդամության ցածր նպաստները, սոցիալական աջակցության բացակայությունն ու այլ խնդիրներ։

«Երեխաս մանկական ուղեղային կաթված ունի, և ամսական 82 մանաթ (48 դոլար) նպաստ է ստանում։ Այդ գումարի կեսը տակդիրների վրա է ծախսվում։ Իսկ ի՞նչ պետք է նա ուտի։ Ինչպե՞ս հոգալ մնացած ծախսերը», – վրդովվում է ակցիայի մասնակիցներից մեկը՝ Շահլա Ջաֆարովան։

Մյուս մասնակիցների բողոքները նմանատիպ են՝ շատ ցածր նպաստ, որը ոչ մի բանի չի հերիքում, և այն կազմակերպությունների անտարբերությունը, որոնք պետք է հոգ տանեն սահմանափակ կարողություններով անձանց համար։

Նախարար Սահիլ Բաբաևն ընդունել է ցուցարարներին, լսել նրանց բողոքն ու ասել, որ ներկա պահին նախարարությունը փող չունի թոշակներ և նպաստներ բարձրացնելու համար։ Սակայն, ինչպես խոստացել է Բաբաևն, այս և հաջորդ տարվա մեջ նրանք կաշխատեն մի բան անել։

«Մենք նրանցից էինք հենց ուզում լսել, որ մեզ համար փող չունեն։ Եվ մենք դա լսեցինք։ Ասում են, թե ֆինանսական աջակցություն չկա։ Ինչ արած, Աստված նրանց առողջություն թող տա։ Այժմ մենք քննարկում ենք նախարարների կաբինետ դիմում գրելը», – նախարարի հանդիպումն ամփոփում է ղարաբաղյան պատերազմի վետերան Ահմեդ Ռահմանովը։


Կարդալ ավելին JAMnews-ում