Անսովոր մասշտաբային ստուգում․ մի քանի հազար մարդ" />

Ադրբեջանում հանրահավաքի մասնակիցներին զանգահարում են ոստիկանությունից՝ «հեռախոսահամար և հասցե ճշտելու համար»

Անսովոր մասշտաբային ստուգում․ մի քանի հազար մարդ

Ի աջակցություն քաղբանտարկյալների անցկացված հանրահավաքի մասնակիցները, որն ընդդիմությունն անցկացրել էր Բաքվում հունվարի 19-ին, բողոքում են, որ իրենցով ոստիկանությունն է հետաքրքրվում։ Նրանց տարբեր պատրվակներով սկսել են ոստիկանական բաժանմունքներ հրավիրել։ Ոմանց հեռախոսով են մի քանի հարց տվել։ Հարցերը հիմնականում վերաբերել են անձնագրային տվյալներին՝ հստակեցվել է մասնակցի անունն, ազգանունը, հասցեն և հեռախոսահամարը։ Ոմանց հարցրել են, թե ինչով են զբաղվում և արդյոք կուսակցկան են։ Զանգահարել են բնակության վայրի ոստիկանական բաժանմունքներից, այլ ոչ թե հատուկ բաժնից։

Ի՞նչ տարօրինակ բան կա այս իրավիճակում

Զարմանալի ոչինչ չկա նրանում, որ ադրբեջանական ոստիկանությունը հետաքրքրվում է բողոքի շարժման մասնակիցներով։ Սակայն այժմ այդ գործընթացն անսպասելի զանգվածայնություն և հստակություն է ձեռք բերել․ զանգահարել են ոչ միայն հայտնի ակտիվիստների, այլև լրագրողների, լուսանկարիչների և մարդկանց, ովքեր առաջին անգամ են ցույցի մասնակցել և ընդհանրապես պատահմամբ են այնտեղ հայտնվել։ Հանրահավաքին ոչ պակաս քան 7 հազար մարդ էր մասնակցել։

• Ամեն ինչ՝ ընդդիմության հունվարի 19-ի հանրահավաքի մասին

Ընդդիմության հունվարի 19-ի ցույցը բողոքի ակցիաների շղթայի վերջին օղակն էր, որի սկիզբը դրել էր դատապարտված բլոգեր Մեհման Հուսեյնովի հացադուլը բանտում։ Հունվարի 17-ին գործին միջամտեց Եվրախորհդարանը՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի բոլոր քաղբանտարկյալներին։ Հունվարի 21-ին Մեհման Հուսյենովը նախագահին դիմեց իր գործն արդար քննելու խնդրանքով (նրան նոր մեղադրանք էր առաջադրվել իր պատժի ժամկետի լրանալուց մեկ ամիս առաջ)։ Նույն օրը գործը կարճվեց։

Ոստիկաններն առավել հաճախ հերքում էին, որ զանգերն ու բաժանմունքն հրավիրելը կապ ունեն հանրահավաքի հետ՝ մարդու հանդեպ հետաքրքրությունը բացատրելով «հեռախոսահամարի հետ ունեցած խնդրով» կամ մեկ այլ «ստուգումով»։

Այսպիսի զրույցներից մեկի մասին պատմել է լրագրող Ռամին Դեկոն։ Նրա դեպքում ուղղակիորեն հարց է տրվել հանրահավաքի մասին․

«Այսօր ինձ զանգահարել էր այն թաղամասի ոստիկանը, որտեղ ես գրանցված եմ։ Հարցրեց, թե արդյոք մասնակցել եմ հունվարի 19-ի հանրահավաքին։ Ասացի, որ մասնակցել եմ և, չսպասելով, որ նա հետաքրքրվի պատճառով, հավելեցի, որ հանրահավաքն արտոնված էր, և ես ներկա էի որպես լրագրող։ Նա դադարեց հարցեր տալ հանրահավաքից, հարցրեց, թե որտեղ եմ ապրում և հրաժեշտ տվեց։ Նման բան առաջին անգամ է տեղի ունենում»։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ․

«Զանգահարում են ոչ միայն լրագրողներին։ Բոլորին անխտիր, ովքեր մերձակայքում են եղել կամ այդ կողմով են անցել»;

«Նույնիսկ տատիկիս են զանգահարել»։

Սոցցանցերում վարկածներ են առաջադրում, թե ինչպես է ոստիկանությունն իմացել, թե ով է եղել հանրահավաքին։

Պաշտոնատար անձինք իրավիճակը ոչ մի կերպ չեն մեկնաբանում։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում