Վիրավոր պաշտոնյան ու նրա թիկնապահը կենդանի են մնացել" />

Ադրբեջանում կրակել են Գյանջա քաղաքի գործադիր իշխանության ղեկավարի վրա

Վիրավոր պաշտոնյան ու նրա թիկնապահը կենդանի են մնացել

Գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևը միջին ծանրության վիրավորում է ստացել և կենդանի մնացել: Ներկա պահին ապաքինվում է: Վիրավորվել է նաև նրա թիկնապահ Գասիմ Շահբազովը: Նրա վիճակը նույնպես բավարար է գնահատվում:

Կրակողը ոմն Յունիս Սաֆարովն է: Նրան ձերբակալել են հանցանքի վայրում: Որոշ ժամանակ առաջ նա պաշտոնյայի հետ կոնֆլիկտ է ունեցել: Այս տեսարանի ականատեսների խոսքով՝ Սաֆարովն Էլմար Վելիևին խոստացել է, որ կսպանի վերջինիս: Կոնֆլիկտի պատճառներն անհայտն են, ինչպես նաև այն, թե ով է այդ Յունիս Սաֆարովն ու ինչով է զբաղվում: Նշվում է միայն, որ նա Ռուսաստանի քաղաքացի է, և դեռ նախորդ տարվանից հետախուզման մեջ է եղել այն բանից հետո, երբ հարձակվել է ոստիկանության աշխատակցի վրա:

Գյանջան չափսերով երկրորդ և բնակչության թվով երրորդ (ավելի քան 330 հազար մարդ) քաղաքն է Ադրբեջանում: Տեղակայված է երկրի արևմուտքում:

Սոցցանցերում և ընդդիմադիր մամուլում նորությունը բավականին բուռն արձագանք է առաջացրել:

Առաջին հերթին, որովհետև սա մի քանի տասնամյակներում պետական պաշտոնյայի հանդեպ մահափորձի առաջին դեպքն է:

Երկրորդ հերթին, ինչպես պարզվել է, տուժածն այնքան էլ բարի համբավ չի ունեցել ինչպես քաղաքի բնակիչների, այնպես էլ լրագրողների շրջանում: Այսպես, օրինակ, այս տարվա մարտին Xalqxeber.az կայքը պատմում էր, որ Էլմար Վելիևը վիրավորում է իր ենթականերին և ընդունելության եկած քաղաքացիներին:


Կարդալ ավելին JAMnews-ում