Ադրբեջանը զիջում է տարածաշրջանի իր բոլոր հարևաններին" />

Ադրբեջանում կանանց աշխատավարձերը կրկնակի ցածր են տղամարդկանց աշխատավարձերից

Ադրբեջանը զիջում է տարածաշրջանի իր բոլոր հարևաններին

 

Ադրբեջանում տղամարդիկ կանանցից գրեթե կրկնակի ավել են վարձատրվում, տարբերությունը 43% է կազմում:

Աշխարհի տարբեր երկրներում տղամարդկանց և կանանց եկամուտների տարբերության մասին հետազոտություն է հրապարակել Աշխատանքի միջազգային կազմակերպությունը: Այդ մասին տեղեկացնում է innov.ru կայքը:

Ադրբեջանն այդ ցուցանիշով զիջում է տարածաշրջանի իր բոլոր հարևաններին: Այսպես, ռուս տղամարդիկ 27%-ով են ավել գումար վաստակում, քան ռուս կանայք: Վրաստանում թվերը տարբերվում են 38%-ով:

Հետաքրքիր է, որ Հայաստանի արդյունքները հավասար են Եվրոպայի ցուցանիշներին, Հայաստանի կին քաղաքացին ընդամենը 20%-ով է իր տղամարդ գործընկերոջից պակաս վաստակում:


Կարդալ ավելին JAMnews-ում