Նա տախիկարդիա ունի" />

Ադրբեջանում կալանքի տակ գտնվող բլոգեր Լապշինը հոսպիտալացվել է

Նա տախիկարդիա ունի

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը պահվում է Բաքվի մեկուսարանում, բուժկետ է տեղափոխվել այն բանից հետո, երբ բժիշկները նրա մոտ տախիկարդիա են հայտնաբերել:

Լապշինը նախօրեին բողոքել է սրտի շրջանում ցավերից և տեղափոխվել է մասնավոր կլինիկա հետազոտության, որտեղ էլ ախտորոշում է արվել, «Թուրան» գործակալությանը հաղորդել է բլոգերի փաստաբան Ալեքսեյ Չերնինը:

Մինչ այժմ Լապշինն ամեն շաբաթ բուժհետազոտություն էր անցնում, և, փաստաբանի խոսքով, առողջությունից և մեկուսարանում պահվելու պայմաններից չէր բողոքում: Նա մի քանի անգամ հանդիպել է բարեկամներին:

  • 40-ամյա բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016թ-ի դեկտեմբերի 15-ին Ադրբեջանի պահանջով: Նրան մեղադրում են պետական սահմանի խախտման (Լեռնային Ղարաբաղ մեկնելու) և հակապետական գործունեության համար, նա համացանցում հրապարակված իր հոդվածներում քննադատում էր Ադրբեջանի քաղաքականությունը:

  • 2017թ-ի փետրվարի 7-ին Լապշինն արտահանձնվել է Մինսկից Բաքու:

  • «Հանդուգն բլոգերի» գործի մասին մանրամասներին կարելի է ծանոթանալ JAMnewsի հոդվածում:

Կարդալ ավելին JAMnews-ում