Ընդդիմադիրները պահանջում են ընտրական բարեփոխում անցկացնել՝ հանուն իրենց մասնակցության ընտրություններին " />

Ադրբեջանում խոշոր ընդդիմադիր միավորումը բոյկոտում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները

Ընդդիմադիրները պահանջում են ընտրական բարեփոխում անցկացնել՝ հանուն իրենց մասնակցության ընտրություններին

Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը պահանջում է ընտրական բարեփոխում անցկացնել, այլապես նա մտադիր է բոյկոտել արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Մյուս ընդդիմադիրներն ու փորձագետները մեծ մասամբ դա հիմար արարք և սեփական անզորության ընդունում են համարում։

Ղարաբաղում «ապրիլյան պատերազմի» երեք տարին։ Ի՞նչ է այն փոխել

Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը միավորում է, որին (անհատական կարգով) անդամակցում են Ադրբեջանի խոշոր ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները։ Հաշվի առնելով նրանց բոյկոտը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է միայն ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» կուսակցությունը, որն արդեն հայտարարել է իր պատրաստակամության մասին։

Ինչո՞ւ են Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացվում

2019թ-ի նոյեմբերի 28-ին իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունն առաջարկել է ցրել խորհրդարանը, քանի որ այն չի համապատասխանում նախագահի քաղաքականությանն ու անցկացվող բարեփոխումներին։

Ընդ որում, խորհրդարանում տեղերի մեծ մասը պատկանում է այդ նույն իշխող կուսակցությանը։

Դեկտեմբերի 2-ին պատգամավորները քննարկել են այս հարցը և նախագահին դիմել խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու խնդրանքով։

Ազգային խորհրդի առաջադրած պայմանները 

Դեկտեմբերի 1-ին Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը հայտարարել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները «ոչ թե ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնելու, այլ հետագայում իշխանությունը մեկ ընտանիքի [Ալիևների ընտանիքի – խմբ․] ձեռքում կենտրոնացնելու նպատակ են հետապնդում»։ 

Ըստ խորհրդի՝ այժմ երկրում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ «իսկական» ընտրությունների անցկացում հնարավոր չէ, հտևաբար, դրանց մասնակցելն անիմաստ է։

 Այդ պատճառով էլ նրանք իշխանություններին պայմաններ են առաջադրել, որոնք, իրենց կարծիքով, կապահովեն ընտրությունների թափանցիկությունն ու ժողովրդավարականությունը։

Մասնավորապես․

• վերաձևավորել ընտրական հանձնաժողովներն իշխանության, ընդդիմության և թեկնածուների ներկայացուցիչների մասնակցությամբ;

• չեղարկել թեկնածուների գրանցման արհեստական խոչընդոտները;

• հավասար պայմաններ ստեղծել բոլոր թեկնածուների ընտրարշավի համար; 

• ապահովել հավաքների ազատություն Բաքվում և շրջաններում;

• դիտորդներին հնարավորություն տալ վերահսկելու քվեների հաշվարկը, նրանց տրամադրել ընտրատեղամասերի արձանագրությունների պատճեները;

• կատարելագործել և ապահովել բողոքների դիտարկման գործընթացի թափանցիկությունը;

• ազատ արձակել քաղբանտարկյալներին։ 

Լուսանկարում՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի առաջնորդներ Ալի Քերիմլին և Ջամիլ Հասանլին 2018 թ-ի մարտի հանրահավաքին։

«Քաղաքական իմպոտենցիա՞»

«Այլ կերպ, քան «սեփական քաղաքական իմպոտենցիայի ընդունում» սա չես անվանի։ Խաղից դուրս գալու փոխարեն, ավելի լավ էր, ընտրություններին մասնակցեին և գրանցեին խախտումներն», – ասում է JAMnews-ի քաղաքական մեկնաբան Շահին Ռզաևը։ 

«Ընտրություններին մասնակցելը պարտադիր է՝ ուշադրություն չդարձնելով այդ հակաընտրական ագիտացիային», – կարծում է պատմաբան Ալթայ Գեյուշովը։

Հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլը ոչ այդքան կատեգորիկ է․

«Եվ ընտրությունների բոյկոտը, և մասնակցությունը արդյունք չեն տա, եթե անել և նա, և նա։ Այսինքն՝ բոյկոտը մեծ ազդեցություն կունենա, միայն եթե դրան միանա ողջ ընդդիմությունը»։ 


Կարդալ ավելին JAMnews-ում