Չորս հոգու հաջողվել է փրկել " />

Ադրբեջանում լողալու սեզոնը դեռ չի բացվել, բայց մեկ հոգի արդեն խեղդվել է

Չորս հոգու հաջողվել է փրկել

Ադրբեջանում լողալու սեզոնը պաշտոնապես չի բացվել, սակայն մեկ մարդ արդեն խեղդվել է։ Եվս չորս հոգու փրկել են։

• Ինչո՞ւ են Ադրբեջանի լողափերում մարդիկ խեղդվում

• Կասպից ծովում ձկնորսության առանձնահատկությունները

18-ամյա տղա է խեղդվել՝ ոչ սթափ վիճակում Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում Մինգեչաուրի ջրամբարում լողալու հետևանքով, գրում է ONA.az-ը։

Եվս չորս մարդ քիչ էր մնացել խեղդվեր Բաքվից ոչ հեռու Կասպից ծովում լողալիս, բարեբախտաբար, փրկարարները նրանց կարողացել են փրկել։

Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Ագշին Ալիլին ասում է, որ հունիսի 1-ից փրկարարներն անցել են աշխատանքային ուժեղացված ռեժիմի։ Թեև պաշտոնապես լողափնյա սեզոնը կբացվի միայն հունիսի 15-ին, Ադրբեջանում արդեն ամառային տապ է, և մարդիկ դեպի լողափ են գնում։

Դժբախտ պատահարները կանխելու համար լողափ տանող ավտոբուսներում ծովում լողալու անվտանգության կանոնների մասին հատուկ բաներներ են տեղադրվել։

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ 2018թ-ի ամռանը Կասպից ծովում և Կուր գետում մոտ 50 մարդ է խեղդվել։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում