Բոլոր նրանց, ովքեր գտնվել են նախորդ հանրահավաքի անցկացման վայրում, հարցաքննում են, թե ինչ էին նրանք այնտեղ անում։ Ընդդիմադիրներին սպառնում են " />

Ադրբեջանում ընդդիմության հանրահավաքից առաջ «պրոֆիլակտիկա» են անցկացնում․ ոստիկանություն են կանչվում պոտենցիալ մասնակիցները

Բոլոր նրանց, ովքեր գտնվել են նախորդ հանրահավաքի անցկացման վայրում, հարցաքննում են, թե ինչ էին նրանք այնտեղ անում։ Ընդդիմադիրներին սպառնում են

«Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը պատրաստվում է հանրահավաքի, իսկ ոստիկանությունը փորձում է նրան ստիպել հրաժարվել այդ գաղափարից։

Միաժամանակ զանգվածաբար ոստիկանություն են հրավիրվում նրանք, ովքեր ներկա են եղել ընդդիմության նախորդ ակցիային՝ հանրահավաքին, որն անցկացվել է հոկտեմբերի 19-ին։ 

• Բողոքի ակցիաներ և կադրային փոփոխություններ Ադրբեջանում․ արդյո՞ք նրանց միջև որևէ կապ կա

Ինչո՞ւ չեն կարողանում համաձայնության գալ իշխանություններն ու ընդդիմությունը

Ադրբեջանական իշխանությունների և ընդդիմության հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ վերանորոգման համար փակվել է «Մեհսուլ» մարզադաշտը, որտեղ իշխանությունները թույլ էին տալիս ընդդիմությանն անցկացնել իր ակցիաները։

Ընդդիմադիրներին այժմ թույլատրում են հանրահավաք անել միայն քաղաքամերձ Լոքբաթան ավանում, որը քաղաքից 20 կմ հեռավորության վրա է գտնվում։ Դրանից դժգոհ ընդդիմությունը փորձում է չարտոնված ակցիաներ անցկացնել Բաքվի կենտրոնում։ Իշխանություններն այդ փորձերը կասեցնում են։

«Ի՞նչ էիք այնտեղ անում»

Հոկտեմբերի 19-ին փորձում էր հանրահավաք անցկացնել ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ միավորումը (ԺՈՒԱԽ)։ Ոստիկանությունն ու հատուկջոկատայիններն այն դաժանաբար ճնշեցին։ 

• Թե ինչպես ոստիկանությունը ձախողեց ընդդիմության հանրահավաքը Բաքվում

Նոյեմբերի 12-ին Բաքվի գործադիր իշխանության շենքի մոտ նոր ցույց է պլանավորել «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը։ Այն իշխանություններից պահանջելու է ընդառաջել և թույլ տալ քաղաքում հանրահավաք անցկանել։ 

Շուրջ մեկ շաբաթ առաջ ոստիկանություն սկսեցին հրավիրել բոլոր նրանց, ում հեռախոսահամարները գրանցվել են ԺՈՒԱԽ անցկացրած հանրահավաքի վայրում։ Նրանց հարցաքննել են այն մասին, թե ինչպես են հանրահավաքի վայրում հայտնվել և ինչ էին այնտեղ անում։

Ոստիկանների սեփական խոստովանության համաձայն՝ աշխատանքը շատ է եղել, քանի որ ստիպված են եղել ստուգել բոլորին, ովքեր եղել են այդ հատվածում, օրինակ, առևտրի կենտրոնում։

Հանրահավաքի մասնակիցներին հեռախոսահամարներով գտնելու հնարքն առաջին անգամ կիրառվել է 2019թ-ի հունվարին՝ ԺՈՒԱԽ չարտոնված հանրահավաքից հետո։

Ընդդիմությունը բողոքում է ճնշումներից

«Մուսավաթ» կուսակցության ավելի քան հարյուր անդամ ոստիկանություն է կանչվել պլանավորված ցույցի առթիվ։ 

«Նրանց հարցեր են տրվել պլանավորված ցույցի վերաբերյալ և կալանքով սպառնացել մասնակցության դեպքում», – Բի-Բի-Սիին պատմել է «Մուսավաթ» կուսակցության մամուլի քարտուղար Մուստաֆա Հաջիբեյլին։ 

«Մուսավաթն» իր պլաններից չի հրաժարվել։


Կարդալ ավելին JAMnews-ում