Ըստ նախնական վարկածի, երկու աղջիկներն էլ կախվել են, քանի որ նրանց ցանկացել են ամուսնացնել՝ հակառակ նրանց կամքին " />

Ադրբեջանում երկու աղջիկ է ինքնասպան եղել․ հասարակությունը ծնողներին է մեղադրում

Ըստ նախնական վարկածի, երկու աղջիկներն էլ կախվել են, քանի որ նրանց ցանկացել են ամուսնացնել՝ հակառակ նրանց կամքին

Ադրբեջանում երկու 17-ամյա աղջիկ է ինքնասպան եղել մեկ շաբաթվա ընթացքում։ Ըստ նախնական վարկածի՝ նրանք այդպես են վարվել, քանի որ ծնողները պատրաստվում էին նրանց ամուսնացնել աղջիկների կամքին հակառակ։ Դա հուզում է առաջացրել հասարակությունում և ստիպել կրկին խոսել ստիպողական վաղ ամուսություններից։ 

• Ամուսնություն՝ ավարտական պարահանդեսի փոխարեն․ Ադրբեջանում շատերը կարծում են, որ կինը չպետք է սովորի

• Սեռական կրթությունը Վրաստանում․ ո՞վ է դեմ նրան, որ դպրոցներում հնչի «սեքս» բառը

Երկու նույնատիպ ինքնասպանություն

Առաջին դեպքը տեղի է ունեցել հուլիսի 30-ին երկրի հյուսիսում գտնվող Ալիաբադ գյուղում։ 17-ամյա Գյուլար Իսմայլովան կախվել է իր տան բակում գտնվող գոմում։

Հուլիսի 6-ին նույնպիսի ինքնասպանություն է տեղի ունեցել Ադրբեջանի հարավ-արևելքում գտնվող Ալիգասիմլի գյուղում։ Այնտեղ կախվել է 17-ամյա Այսուն Հաջիևան։

Երկու դեպքում էլ դատախազությունը քրեական գործ է հարուցել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով։ Եթե ապացուցվի, որ աղջիկներն ինքնասպան են եղել հարկդիր ամուսնության սպառնալիքի պատճառով, ծնողներին 3-7 տարվա ազատազրկում է սպառնում։

Ավանդական խնդի՞ր, թե՞ խնդրահարույց ավանդույթ

Ադրբեջանում ամուսնության պաշտոնական տարիքը 18-ն է։ Սակայն իրականում շատ աղջիկներ (հատկապես հարավային շրջաններում) ամուսնանում են արդեն 15-17 տարեկանում և հաճախ՝ իրենց կամքին հակառակ։

Սովորաբար նման ամուսնությունները պաշտոնապես չեն գրանցվում՝ սահմանափակվելով միայն հարսանիքով։

Վաղ և հարկադիր ամուսնությունները տարածված խնդիր են Ադրբեջանում՝ պայմանավորված նահապետական բարքերով։ Խնդիրը վերաբերում է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց․ այս մասին կարելի է կարդալ JAMnews-ի հոդվածում

Տեղի կազմակերպությունները, որոնք զբաղվում են կանանց խնդիրներով, պայքարում են դրա դեմ, սակայն առանց զգալի արդյունքի։ 

Փորձագետների կարծիքը

Առաջին ինքնասպանությունը հասարակության շրջանում բողոք առաջացրեց, իսկ երկրորդ ինքնասպանությունից հետո իրավիճակն էլ ավելի սրվեց։

ՄԱԿ-ի Կանանց հանդեպ խտրականության չեզոքացման կոմիտեի անդամ Էլգյուն Սաֆարովը հիշեցնում է, որ այդ դեպքերը համապատասխանում են նաև «Կնոջն ամուսնության ստիպելը» հոդվածին։ Ճիշտ է, այս հոդվածը դեռ երբեք չի կիրառվել։ 

«Նման խնդիրներ առաջանալու են, քանի դեռ հասարակությունը չի պայքարում դրանց դեմ», – ասում է Սաֆարովը։

Խորհրդարանի պատգամավոր Այթեն Մուստաֆազադեն հույս ունի, որ ծնողների մեղքը կապացուցվի, և նրանք քրեական պատիժ կկրեն, դա էլ դաս կլինի մյուս ծնողների համար։

Արձագանքը սոցցանցերում

Սոցցանցերում այս թեման շատ բուռն քննարկումներ է առաջացրել։

Օգտատերերը երկու ճամբարի են բաժանվել։

Մի մասը կատարվածի մեջ տեսնում է Ադրբեջանում տգիտության, սեքսիզմի և կանանց ու երեխաների իրավունքների խախտման դրսևորում։

Մյուսներն ասում են, որ հարկադիր ամուսնությունները կյանքին վերջ տալու առիթ չեն, այդ ինքնասպանությունների պատճառները պետք է այլ տեղ փնտրել։

Որոշ մեկնաբանություններ․

«Պետք չէ հանրայնացնել այս բոլոր ինքնասպանությունների մասին տեղեկատվությունը։ Անկայուն հոգեկան կերտվածքով  երիտասարդներն նեգատիվի ավելի ուժեղ ճնշման տակ են հայտնվում»։ 

«Ընդհակառակը, պետք է հանրայնացնել։ Սա խնդիր է, և այն կա, այն պետք է լուծվի, սրա մասին պետք չէ լռել»։ 

 «Այդ աղջիկները երևի ինչ-որ աղանդների էին հարում, պետք է ստուգել նրանց հեռախոսներն ու համակարգիչները»։ 

«Մենք 21-րդ դարում ենք ապրում։ Այս ի՞նչ միջնադար է։ Նման ծնողներին պետք է պատասխանատվութան ենթարկել»։ 


Կարդալ ավելին JAMnews-ում