Արդեն համաձայնեցված է ավիացիոն համաձայնագրի տեքստի 99%-ը: Սկզբունքային տարաձայնություններ չեն մնացել " />

Ադրբեջանում Եվրամիության դեսպան. «Հուսով եմ, որ այս տարի կստորագրենք գործընկերության մասին նոր համաձայնագիրը»

Արդեն համաձայնեցված է ավիացիոն համաձայնագրի տեքստի 99%-ը: Սկզբունքային տարաձայնություններ չեն մնացել

Ադրբեջանում Եվրամիության դեսպան Կեստուտիս Յանկաուկասը կարծում է, որ 2018թ-ին կստորագրվի Եվրամիության և Ադրբեջանի միջև նոր համաձայնագիր: Նրա խոսքով՝ ավիացիոն համաձայնգրի տեքստի 99%-ն արդեն համաձայնեցված է, և ոչ մի սկզբունքային տարաձայնություն չի մնացել: Այս մասին Յանկաուսկասն ասել է «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում:

Եվրամիության դեսպանը հիշեցրել է, որ Ադրբեջանը 2018թ-ին նշում է իր պետականության հարյուրամյակը:

«Ադրբեջանը որպես գլխավորապես աշխարհիկ մուսուլմանական երկիր շատ ոլորտներում առաջամարտիկ է եղել ողջ մուսուլմանական աշխարհի համար: Մենք միասին ենք նշելու այդ ձեռքբերումները»:

«Սա կարևոր տարի է նաև մեր երկկողմանի հարաբերությունների համար, քանի որ մենք աշխատելու են նոր համապարփակ հավակնոտ համաձայնագիր կնքելու վրա»:

Դեսպանը նշել է հիմնական ուղղությունները, որոնք կարող են օգտակար լինել ԵՄ և Ադրբեջանի միջև հարաբերությունների համար.

  • Հարավային գազային միջանցքի շինարարությունը, որը թույլ կտա ադրբեջանական գազին ԵՄ շուկա մտնել մինչև 2020թ-ը,
  •  Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու օգտագործումը և աջակցությունն ազատ առևտրի ստեղծմանը, որը կնպաստի տրանսպորտի և առևտրի ծավալների ավելացմանը,
  •  Ադրբեջանին տնտեսության դիվերսիֆիկացման և բարեփոխման համար օգնության ցուցաբերումը լավագույն եվրոպական տեխնոլոգիաների և առաջադիմական որոշումների տրամադրման ճանապարհով:

Յանկաուսկասը հիշեցրել է, որ Ադրբեջանի և ԵՄ միջև խորացված համագործակցության մասին բանակցությունները սկսվել են 2017թ-ի փետրվարին:

«Մենք չպետք է շտապենք, բայց պետք է երաշխավորենք, որ համաձայնգիրը բարձր մակարդակի կլինի: Միաժամանակ հարկ է համոզվել, որ մենք ժամանակ չենք կորցնում, առաջ ենք գնում այնտեղ, որտեղ դա հնարավոր է, և ջանասիրաբար աշխատում են: Նախորդ տարի՝ բանակցությունները վերսկսելուց հետո, մենք երկու փուլ անցկացրինք: Համաձայնեցվեց համաձայնագրի 99%-ը: Սկզբունքային տարաձայնություններ չեն մնացել, մենք պարզապես պետք է համաձայնգրի ստորագրման ուղղությամբ վերջին քայլն անելու միջոց գտնենք: Հույս ունեմ, որ համաձայնագրի տեքստը կհամաձայնեցվի այս տարի», – ասել է դեսպանը:

Եվրամիության դեսպանն անդրադարձել է նաև մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի վերցրած պարտավորությունների իրականացման խնդիրներին և «մամուլի կողմից շահարկումներ» անվանել Եվրախորհուրդն Ադրբեջանի կողմից լքելու մասին լուրերը:

«Եվրախորհրդին անդամակցումը կարևոր է այս տարածաշրջանում տեղակայված Ադրբեջանի, նրա միջազգային դիրքորոշման և ռազմավարական առաջնահերթությունների համար: Եվրախորհուրդը շատ բան է արել Իլգար Մամեդովի գործով լուծում գտնելու հարցում Ադրբեջանին օգնելու համար», – ասել է Կեստուտիս Յանկաուսկասը:


Կարդալ ավելին JAMnews-ում