Այժմ վարձու աշխատակիցներին չի կարելի վճարել ամսական 148 դոլարից պակաս գումար" />

Ադրբեջանում բարձրացվել է աշխատավարձերի «օրենսդրական մինիմումը» և նվազագույն կենսաթոշակը

Այժմ վարձու աշխատակիցներին չի կարելի վճարել ամսական 148 դոլարից պակաս գումար

Ադրբեջանում նվազագույն աշխատավարձը 180-ից մինչև 250 մանաթ է բարձրացվել [$106-ից մինչև $148]։ Նվազագույն աշխատավարձն այն գումարն է, որից պակաս ամսական չի կարելի վճարել աշխատակցին ութժամյա աշխատանքային օրվա համար։

Հոկտեմբերի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կավելանա 160-ից մինչև 200 մանաթ [$95-ից մինչև $118]։

• Սոցիալական նպաստների կտրուկ բարձրացում Ադրբեջանում

• Լեհաստանում վրացի աշխատանքային միգրանտների կյանքի մասին

Պատկերավորության համար․ Ադրբեջանում մեկ կիլոգրամ տավարի միսն արժե մոտ 10-15 մանաթ, իսկ ատամնաբույժի գնալը՝ մոտ 50 մանաթ։

Նվազագույն աշխատավարձից են կախված սոցիալական և հարկային պահումները, և հաշվապահները դեռ սպասում են նախարարների կաբինետի պարզաբանումներին այն մասին, թե ինչպես և երբ անցնել նոր դրույքաչափերին։ Մի խոսքով, աշխատավարձից հարկային պահումները պետք է կրճատվեն, սակայն ոչ մի արմատական փոփոխություն չի լինի։

Նախորդ անգամ Ադրբեջանում նվազագույն աշխատավարձը բարձրացվել էր այս տարվա մարտին՝ 130 մանաթից [$77] այն դարձել էր 180 մանաթ։ Այսպիսով, վերջին բարձրացման հետ մեկտեղ նվազագույն աշխատավարձը տարեկան կաճի գրեթե կրկնակի։

Սակայն սոցցանցերում հերթական բարձրացումների մասին նորությունը ոչ թե ուրախություն, այլ հեգնանք և տագնապ է առաջացրել։

Որոշ մեկնաբանություններ․

«Ինչպե՞ս է ժողովուրդն այդքան մեծ գումարը ծախսելու»։

«Գները նույնպես գրեթե ամեն օր աճում են»։

«Այժմ երևի դոլարը կթանկանա»։

Տնտեսագետ Նաթիկ Ջաֆարլին նույնպես մտավախություն ունի, որ աշխատավարձերի բարձրացումը կարող է բերել արժեզրկման։ Իսկ համեմատելով ներկայիս բարձրացված աշխատավարձը նրա հետ, ինչ կար 2015թ-ի արժեզրկումից առաջ, Ջաֆարլին ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ դոլարային համարժեքով այն ավելի ցածր է դարձել։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում