Ներկայիս խորհրդարանը կշարունակի գործել մինչև ընտրությունների արդյունքների հրապարակումը, սակայն նոր օրենքներ ու որոշումներ էլ չի կայացնի " />

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Ներկայիս խորհրդարանը կշարունակի գործել մինչև ընտրությունների արդյունքների հրապարակումը, սակայն նոր օրենքներ ու որոշումներ էլ չի կայացնի

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հաստատել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Դրանք կկայանան շուրջ երեք ամիս անց, սակայն հստակ ամսաթիվը դեռ հայտնի չէ։

Ի սկզբանե, Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները նախանշված էին 2020 թ-ի նոյեմբերին։

• Մեղրամիս ռուս-ադրբեջանական հարաբերություններում

• Քաղաքականացված հուշանվերներ Հայաստանից

Իրադարձությունների ժամանակագրությունը

Նոյեմբերի 28-ին «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցությունն առաջարկել էր ցրել խորհրդարանն ու նոր պատգամավորներ հավաքել, որպեսզի այդպիսով սատարի նախագահի քաղաքականությանն ու անցկացվող բարեփոխումներին։ 

Դեկտեմբերի 2-ին խորհրդարանը (որը հիմնականում կազմված է «Ենի Ազերբայջանի» անդամներից) գրեթե միաձայն սատարել է այս նախաձեռնությանն ու նախագահին համապատասխան դիմում է ուղարկել։ 

Այդ նույն օրը նախագահը հարցում է արել Սահմանադրական դատարան, և դեկտեմբերի 4-ին դատարանը որոշել է, որ առաջարկը համապատասխանում է սահմանադրությանը։ 

Ի՞նչ է լինելու

Ներկայիս խորհրդարանը կշարունակի աշխատել ընդհուպ մինչև ընտրությունների արդյունքների հրապարակումը, սակայն նոր օրենքներ և որոշումներ չի ընդունի։ 

Ընդդիմության մի մասն ակտիվորեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների մասնկցությանը՝ դա խորհրդարանում հայտնվելու շանս համարելով։ 

Մյուս ընդդիմադիրները պատրաստվում են բոյկոտել ընտրությունները, քանի որ վստահ են, որ դրանք ժողովրդավարական և արդար չեն լինելու։ 

Ադրբեջանի խորհրդարանի շենքը 

Ի՞նչ է դա նշանակում

Ըստ ամենապոպուլյար ոչ պաշտոնական վարկածի՝ կատարվածն իշխանությունը նախագահ Իլհամ Ալիևից նրա տիկնոջը՝ Մեհրիբան Աիևային, փոխանցելու փուլերից մեկն է, որն այժմ զբաղեցնում է առաջին փոխնախագահի պաշտոնը։ 

Ադրբեջանական խորհրդարանի ցրելու վարկածների և դրան հասարակության արձագանքի մասին մանրամասներ կարելի է կարդալ այստեղ։


Կարդալ ավելին JAMnews-ում