Հանրային վայրերում ծխել չի կարելի արդեն 10 ամիս, սակայն արգելքը չի աշխատում " />

Ադրբեջանում ավելացվել է ծխելու համար տուգանքը

Հանրային վայրերում ծխել չի կարելի արդեն 10 ամիս, սակայն արգելքը չի աշխատում

Այժմ ծխելը հասարակական և այլ (տրանսպորտ, սրճարան, ռեստորաններ, դպրոցներ, ինստիտուտներ) վայրերից բացի արգելված է նաև տաքսիներում:

Ադրբեջանի խորհրարանը փոփոխություններ է մտցրել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, որը վերաբերում է չնախատեսված վայրերում ծխելուն:

Օրինազանցների համար տուգանքների գումարն աճել է 20 տոկոսով:

Ծխողի համար նախատեսված տուգանքը հասնում է մինչև 50 մանաթի (մոտ 30 դոլար): Նրանք, ովքեր պայմաններ են ստեղծում ծխողների համար, 10 անգամ ավելի մեծ տուգանք պետք է վճարեն՝ 500 մանաթ (մոտ 300 դոլար), եթե նա «պաշտոնյա» է, և 1200 մանաթ (մոտ 700 դոլար) իրավաբանական անձանց համար:

Ադրբեջանի հանրային վայրերում ծխելու արգելքն ուժի մեջ է մտել 2018թ-ի հունվարից, և այդպես էլ մինչև վերջ «չի ինտեգրվել»: Այսինքն՝ շատ սրճարաններում և ռեստորաններում այցելուները շարունակել են ծխել:

Թե ով պետք է այդ ամենին հետևի և տուգանքներ նշանակի, անհասկանալի է: Այսինքն՝ սրճարանների, բարերի և ռեստորանների տերերն ասում են, որ պատկերացում չունեն, թե ով է պատասխանատու արգելքին հետևելու համար:

«Այս ողջ տարվա ընթացքում ոչ ոք ինձ մոտ ստուգումների չի եկել, – պատմում է մայրաքաղաքի փաբերից մեկի տերը: – Ին ձվում է, որ կառավարությունն, ընդհանրապես, դեռ չի որոշել, թե ով է դրանով զբաղվելու, և մեխանիզմ դեռ մշակված չէ»:

«Ըստ էության, վարչական խախտումների համար տուգանում է ներքին գործերի նախարարությունը… Սակայն հստակ չգիտեմ, մամուլում այդ մասին չեն գրել», – ասում է մեկ այլ փաբի տերը:

Մամուլն այդ առնչությամբ իրոք լռում է:

JAMnews-ի տեսանյութը՝ ծխելու արգելքի ներմուծման մասին 

Սոցցանցերի օգտատերերն ու առցանց ֆորումների այցելուները չեն հավատում, որ այդ փոփոխություններն ինչ-որ բան կփոխեն:

«Իմա՞ստը: Միևնույն է, ծխում են. և վարորդները, և սրճարաններում… Քանի՞ անգամ կարելի է «ընդունել այդ օրենքը»:

«Երբ մեկ տարի առաջ հանրային վայրերում չծխելու մասին առաջին օրենքը հայտնվեց, այն ներառում էր նաև ավտոբուսների վարորդներին: Եվ ի՞նչ: Մի անգամ ավտոբուսով տեղ էի գնում, վարորդը կանգառում իջավ, կրպակում հատիկով ծխախոտ գնեց, վառեց այն հենց կրպակի կրակայրիչով, վերադարձավ ավտոբուս և շարունակեց ծխել: Հուսով եմ, որ մի օր այդ հերթական օրենքները կսկսեն աշխատել»:

«Ավտոբուսների վարորդները հատուկ կաստա են, որոնց վրա օրենքները չեն տարածվում. ծխել են, ծխում են և ծխելու են… Անգամ մետրոյի մեքենավարներն են երբեմն ծխում, ես նկատել եմ»:


Կարդալ ավելին JAMnews-ում