Կանանց և երեխաների խնդիրների փորձագետները համարում են, որ դա կլուծեր ալիմենտների խնդիրը" />

Ադրբեջանում կրկին առաջարկում են ալիմենտների ֆոնդ ստեղծել, բայց պետությունը չի շտապում արձագանքել

Կանանց և երեխաների խնդիրների փորձագետները համարում են, որ դա կլուծեր ալիմենտների խնդիրը

Ալիմենտների վճարումից խուսափելու խնդիրը լուծելու համար Ադրբեջանում հերթական անգամ առաջարկում են ստեղծել պետական ալիմենտային ֆոնդ և ալիմենտներն այդտեղից վճարել։ Վերջերս նույն գաղափարը հնչեցրել է Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրների պետական կոմիտեի նախագահ Հիջրան Հուսեյնովան։

Ինչո՞ւ է անհրաժեշտ ալիմենտային ֆոնդը

Ադրբեջանում յուրաքանչյուր տարի աճում է ապահարզանների քանակը։ 2019թ-ի հունվարից սեպտեմբեր երկրում բաժանվել է ավելի քան 12 հազար զույգ՝ գրեթե 15%-ով ավելին, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։

Օրենքի համաձայն՝ ապահարզանից հետո տղամարդը նախկին կնոջը պետք է իր պաշտոնական աշխատավարձի 25%-ը վճարի երեխաներին պահելու համար։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանում շատ գործարարներ հաշվապահական հաշվետվությունում մեծապես նվազեցնում են աշխատավարձի գումարը, որպեսզի ավելի քիչ հարկ վճարեն։ Այդ ժամանակ մարդու իրական եկամուտը ոչ մի տեղ չի գրանցվում, և ալիմենտի գումարը, որը կարող է պահանջել պետությունը, շատ քիչ է լինում։

Իսկ որոշ նախկին ամուսիններ պարզապես մեկնում են այլ երկիր և նման ձևով  խուսափում ալիմենտներ վճարելուց։

Նման դեպքերում կինը ծանր դրության մեջ է հայտնվում, եթե չունի աշխատանք, կրթություն և ընտանիքի օգնություն։

Այդ պատճառով էլ իրավապաշտպաններն ու փորձագետները, որոնք զբաղվում են կանանց և երեխաների խնդիրներով, արդեն մի քանի տարի է, ինչ առաջարկում են ալիմենտային ֆոնդ ստեղծել։

Ինչպե՞ս է աշխատում ալիմենտային ֆոնդը

Ալիմենտային ֆոնդը յուրօրինակ պետական խնայատուփ է, որին գումար է փոխանցվում պետբյուջեից։ Այդ խնայատուփից ալիմենտներ են վճարվում կանանց, ում նախկին ամուսինները հրաժարվում են անել դա։ Այնուհետև ֆոնդը գտնում է չվճարող քաղաքացուն և նրանից բռնագանձում այդ գումարը։ 


Կարդալ ավելին JAMnews-ում