Ադրբեջանական անձնագրով հեշտ է այցելել ոչ միայն Չեռնոգորիայի հանգստավայրեր, այլև Բենին կամ Շրի Լանկա " />

Ադրբեջանի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 66 երկիր՝ 3 երկրով ավել, քան նախորդ տարվա ընթացքում

Ադրբեջանական անձնագրով հեշտ է այցելել ոչ միայն Չեռնոգորիայի հանգստավայրեր, այլև Բենին կամ Շրի Լանկա

Ադրբեջանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել աշխարհի 66 երկիր։ Անցյալ տարի այդ երկրների քանակը 63 էր։ Այսինքն՝ Ադրբեջանը բարձրացել է Henley & Partners ընկերության «Անձնագրերի ցուցիչ» նորացված վարկանիշում՝ զբաղեցնելով 104-ից 74-րդ տեղը։

Անձնագրերի ցուցիչը երկրների միջազգային վարկանիշ է՝ ըստ ազատ տեղաշարժվելու մակարդակի, որը նրանք տրամադրում են իրենք համաքաղաքացիներին։

Ադրբեջանական անձնագիրը թույլ է տալիս առանց վիզայի ռեժիմով այցելել Վրաստան, Թուրքիա, Իրան, ԱՊՀ բոլոր երկրներ, ինչպես նաև Ալբանիա, Չեռնոգորիա, Մալայզիա և ևս մի քանի տասնյակ երկրներ։ Որոշ պետություններում վիզա ընդհանրապես չի պահանջվում, ինչ-որ տեղ էլ վիզան ձևակերպում են ժամանելիս՝ այն պետք չէ նախապես ստանալ։

• Ինչպե՞ս է աշխատում զբոսաշրջային բիզնեսն Աբխազիայում

• Քաուչսերֆերները Բաքվում․ բյուջետային զբոսաշրջություն և նոր ծանոթություններ

Այսպես, օրինակ, այժմ Ադրբեջանի քաղաքացիները կարող են հենց տեղում վիզա ստանալ Բենին, Սիրիա կամ Շրի Լանկա այցելելիս։

Միաժամանակ որոշ երկրների, օրինակ, Պաղեստինի հետ առանց վիզայի ռեժիմը դադարեցվել է։

Ըստ պետական վիճակագրական կոմիտեի տվյալների՝ առավել հաճախ Ադրբեջանի քաղաքացիները մեկնում են Իրան։ Երկրորդ տեղում Վրաստանն է։

Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը գործում է 114 երկրներում (51-րդ տեղը ցուցիչում)։ Հայաստանը զբաղեցնում է 68-րդ տեղը։ Տարածաշրջանի առաջատարը Ռուսաստանն է, որի քաղաքացիներին առանց վիզայի թույլ են տալիս մուտք գործել 119 երկիր։


Կարդալ ավելին JAMnews-ում