Թե ում անփութության պատճառով են նրանք մահացել, կպարզի դատախազությունը" />

Ադրբեջանի սարերում անհետացած 3 լեռնագնացների մարմինները գտել են անհետանալուց 4 ամիս անց

Թե ում անփութության պատճառով են նրանք մահացել, կպարզի դատախազությունը

Ադրբեջանցի երեք լեռնագնացների՝ Բաբուր Հուսեյնովի, Նամին Բունյաթովի և Ֆարիդա Ջեբրայիլզադեի մարմինները 4 ամիս տևած որոնումներից հետո հայտնաբերվել են Ադրբեջանի Շահդաղի ազգային պարկում:

Նրանց մահվան պատճառները պարզելու համար քրեական գործ է հարուցվել՝ «անփութություն, որն անզգուշությամբ ծանր հետևանքների է բերել» (ՔՕ 314.2 հոդված) ձևակերպմամբ:

Երեք երիտասարդ Ադրբեջանի Գուբայի շրջանի Շահդաղի ազգային պարկ էին եկել 2017թ-ի դետեմբերի 23-ին Թուֆանդաղ սարը բարձրանալու նպատակով:

Դեկտեմբերի 26-ին նրանց հետ կապն ընդհատվել էր: Նրանց փնտրում էին արտակարգ իրավիճակների և բնապահպանության ու բնական ռեսուրսների նախարարությունների աշխատակիցներն, ինչպես նաև լեռնագնաց-կամավորները: Սակայն մարմինները հաջողվեց հայտնաբերել միայն 2018թ-ի մայիսի 16-ին:

Մահացած լեռնագնացները Gilavar – Air & Extreme Sports Club ակումբի անդամներ էին: Սարը բարձրանալու թույլտվություն էր տվել բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությունը:

Ադրբեջանցի լեռնագնացների մեծ մասն այն կարծիքին է, որ այդ սարն ընդհանրապես բարձրանալ չէր կարելի: Փաստարկները երկու կետի են հանգում:

  • Անհետացած լեռնագնացները պրոֆեսիոնալ չէին:
  • Թուֆանդաղ լեռ, ուր ձնակույտերի հոսքի վտանգը մեծ է, ըստ էության, չի կարելի ձմռանը բարձրանալ:

«Այդ սարերը ձմեռային լեռնագնացության համար հարմար չեն իրենց աշխարհագրական դիրքի, կլիմայական պայմանների և ռելիեֆի պատճառով: Այդ պատճառով էլ ձմռանը Թֆան [Թուֆանդաղ – խմբ.] և Բազարդուզու չեն բարձրանում: Այդ սարերը բարձրանալու դասական երթուղիները ձմռանը «ռուսական ռուլետկայի» են վերածվում», – ֆեյսբուքյան իր էջում գրում է լեռնագնացության երրորդ կարգ ունեցող մարզիկ Էմիլ Խալիլովը:


Կարդալ ավելին JAMnews-ում