Ընդհանուր առմամբ ավելի քան 30 հազար մարդու կենսաթոշակ կավելանա" />

Ադրբեջանի նախագահը բարձրացրել է հակամարտություններից տուժածների նպաստները

Ընդհանուր առմամբ ավելի քան 30 հազար մարդու կենսաթոշակ կավելանա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միանգամից երեք հրաման է ստորագրել զինվորական ծառայություն կրելու ժամանակ հաշմանդամ դարձած անձանց տարբեր խմբերի նպաստի ավելացման մասին: Այս հրամանները կվերաբերեն ղարաբաղյան պատերազմի վետերաններին, 1990թ-ի հունվարի 20-ին Բաքվում խորհրդային զորքեր մտցնելու հետևանքով տուժածներին, Երկրորդ աշխարհամարտի և աֆղանական պատերազմի վետերաններին, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի չեզոքացման ժամանակ տուժածներին և զոհվածների ընտանիքներին:

Ընդհանուր առմամբ բոլոր այս երեք հրամանները կտարածվեն 33,6 հազար մարդու վրա: Նպաստների բարձրացման համար մինչև տարվա վերջ պետբյուջեից մոտ 6 մլն մանաթ (ավելի քան 3,5 մլն դոլար) լրացուցիչ միջոցներ կտրամադրվեն:

Ահա համեմատական աղյուսակ, որն արտացոլում է տարբեր խմբերի նպաստների ավելացումը (մանաթով և դոլարով).

  • Ադրբեջանի ազգային հերոսներ. եղել է 1300 AZN (765 USD), դառնալու է 1500 AZN (882 USD);
  • ռազմական գործողությունների հաշմանդամներ. եղել է 60 AZN (35 USD), դառնալու է 66 AZN (39 USD);
  • հունվարի 20-ի դեպքերից տուժածներ. եղել է 150 AZN (88 USD), դառնալու է 165 AZN (97 USD)
  • ղարաբաղյան պատերազմում զոհվածների ընտանիքի անդամներ. եղել է 200 AZN (118 USD), դառնալու է 220 AZN (129 USD)

Նպաստները կբարձրացվեն 2018թ-ի մարտի 1-ից:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում