5 տարվա մեջ առաջին անգամ կարմրուկը վերադարձել է Ադրբեջան " />

Ադրբեջանի մինչև 40 տարեկան բնակիչներին խորհուրդ են տալիս պատվաստվել կարմրուկի դեմ

5 տարվա մեջ առաջին անգամ կարմրուկը վերադարձել է Ադրբեջան

Չնայած Ադրբեջանում կարմրուկի համաճարակ չկա, բայց երկրի մինչև 40 տարեկան բնակիչներին առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս պատվաստվել դրա դեմ: Չափահաս բնակչության անվճար պատվաստումն անցկացվում է 2019թ. մարտի 1-ից և կշարունակվի մինջև ապրիլի վերջ:

• Վրաստանում կարմրուկի համաճարակի մասին

• Ադրբեջանցի բժիկները պատմում են իրենց աշխատանքի մասին

Այդ մասին Lent.az-ին ասել է հիգինենայի և համաճարակաբանության հանրապետական կենտրոնի ներկայացուցիչ Աֆաղ Ալիևան: Նրա խոսքով՝ Ադրբեջանում երեխաները կարմրուկի դեմ պատվաստվում են պարբերաբար, պարտադիր կարգով: Ինչ վերաբերում է մեծերին, ապա նրանց պատվաստման արշավ վերջին անգամ իրականացվել է 2013թ.: Դրա շնորհիվ մինչև 2018թ. վերջը Ադրբեջանում կարմրուկի դեպքեր չեն հանդիպել: Բայց հետո կարմրուկը վերադարձել է: Դա տեղի է ունեցել հարևան երկրներում համաճարակի ֆոնին: Հանրապետության գլխավոր մանկաբույժ Նասիբա Ղուլիևայի խոսքով՝ հունվար-ապրիլ ամիսներին կարմրուկով հիվանդացել է 85 մարդ:

Աֆաղ Ալիևան ասում է, որ Ադրբեջանում անցյալ տարվա նոյեմբերից կարմրուկով վարակվածների 80%-ը 20-40 տարեկաններն են, որոնք չեն պատվաստվել մանուկ հասակում: Նրանց շարքում կան նաև այնպիսիք, որոնք պատվաստվել են շատ վաղուց և պատվաստանյութի ազդեցությունը հասցրել է թուլանալ:

Վերջին մեկուկես ամսում կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստվել է մոտ 100 հազար մարդ: Աֆաղ Ալիևան խորհուրդ է տալիս բոլոր նրանց, ովքեր դեռ պատվաստում չեն ստացել և նախկինում չեն հիվանդացել կարմրուկով, պատվաստվել մինչև ապրիլի վերջ: Դրա համար անհրաժեշտ է դիմել շրջանային պոլիկլինիկա:


Կարդալ ավելին JAMnews-ում