Ճանապարհային ոստիկանությունը հույս ունի, որ պլաստիկից պատրաստված այս կրկնօրինակները կօգնեն կանխել վթարները, սակայն մարդիկ դրան չեն հավատում " />

Ադրբեջանի մայրուղիներում պարեկային մեքենաների մուլյաժներ են հայտնվել, և դրանցից մեկն արդեն «վթարի» է ենթարկվել

Ճանապարհային ոստիկանությունը հույս ունի, որ պլաստիկից պատրաստված այս կրկնօրինակները կօգնեն կանխել վթարները, սակայն մարդիկ դրան չեն հավատում

Ադրբեջանի ճանապարհներին պարեկային մեքենաների պլաստիկից պատրաստված կրկնօրինակներ են հայտնվել։ Դրանք նախատեսված են վթարները կանխելու համար։ Սակայն դրանցից մեկն արդեն ինքն է «վթարի է ենթարկվել»։

• Տեսագրություն․ ադրբեջանցի կին ավտոմեխանիկի պատմությունը

Պատրանք՝ մայրուղում

Մուլյաժները լուսաթարթներ, իսկ որոշները նույնիսկ արագաչափեր ունեն։ Դրանք տեղադրված են հիմնականում միջքաղաքային մայրուղիներում, պատմում է 1news-ը։ 

Լուսանկարը՝: 1news.az 

Հեռվից մուլյաժը ճանապարհային ոստիկանության իսկական մեքենայի տեսք ունի։ Ըստ մտահղացման՝ դա պետք է վարորդներին ստիպի նվազեցնել արագությունն, ավելի ուշադիր և զգույշ լինել։ 

Բաքվի ճանապարհային ոստիկանության վարչությունում ասում են, որ դա կիրառվում է շատ երկրներում, այնպես որ Ադրբեջանը պարզապես փոխառել է համաշխարհային փորձը։

Սակայն սոցիալական ցանցերի օգտատերերն այդ ձեռնարկի հաջողությանը չեն հավատում։

Որոշ մեկնաբանություններ․

«Չեմ զարմանա, եթե այդ մուլյաժները նույնպես սկսեն կաշառք վերցնել»;

«Նրանց դեմ, ովքեր թքած ունեն կանոնների վրա, այդ մուլյաժներն անզոր են»; 

«Բացարձակ անօգուտ մի բան։ Առաջին անգամից դրանք սկսելու են անտեսել»։ 

Առաջին վթարը

Առաջին «տուժած» մուլյաժն ընդամենը մի քանի օր է եղել այն մայրուղում, որը Բաքուն միացնում է Շամախի քաղաքին։

Վարորդին, որը կոտրել է մուլյաժը, ձերբակալել են, սակայն չի հաղորդվում՝ արդյոք միտումնավոր է նա արել դա, թե ոչ։

Ըստ վիճակագրության պետական կոմիտեի տվյալների՝ 2019թ-ի առաջին վեց ամիսներին Ադրբեջանում 822 վթար է եղել։ Դա կրկնակի ավելին է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։

 


Կարդալ ավելին JAMnews-ում