Եվ այն լսելիս պետք է զգաստ կանգնել" />

Ադրբեջանի հիմնն արգելվել է օտար լեզուներով կատարել

Եվ այն լսելիս պետք է զգաստ կանգնել

Ադրբեջանի պետական հիմնի կատարումն օտար լեզուներով այսուհետ արգելված է օրենսդրական մակարդակով։ Դա ամրագրված է «Ադրբեջանի Հանրապետության պետական հիմնի օգտագործման կանոնների մասին» նոր օրենքում, որը խորհրդարանն ընդունել է փետրվարի 19-ին։

• Թմրամոլությունն ու հասարակությունն Ադրբեջանում․ դատե՞լ, թե՞ օգնել

• Ո՞ր ռեստորաններ չեն այցելում կանայք Ադրբեջանում և ինչու

Նոր օրենքում նկարագրվում է, թե ինչպես պետք է մարդ իրեն պահի հիմնը լսելիս պաշտոնական միջոցառումների ժամանակ։ Պետք է այն երգել կամ պարզապես լսել՝ զգաստ կանգնած։ Այս կանոնը տարածվում է ինչպես երկրի քաղաքացիների, այնպես էլ արտասահմանցիների վրա։

Անցյալ տարվա նոյեմբերին պատգամավոր Թայիր Քերիմլին հայտարարել էր, որ ադրբեջանական հիմնը չափազանց երկար է և տխուր (այսինքն՝ մինորային տոնայնության մեջ է)։ Դա բուռն քննարկում էր առաջացրել, սակայն հիմնը չվերափոխվեց։

Բացի այդ, խորհրդարանը հստակեցրել է պետական զինանշանի օգտագործման կանոնները։ Մասնավորապես, չի կարելի զինանշանը տպել այնպիսի մակերեսների վրա, որոնց վրա նստում են կամ քայլում։

Այս կանոնները խախտողները վարչական պատասխանատվության կենթարկվեն, իսկ պետական զինանշանը վիրավորելու համար՝ քրեական պատասխանատվության։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում