Ադրբեջանի արտգործնախարարության կարծիքով՝ դա վնասում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին " />

Ադրբեջանի կառավարությունը բողոքում է ֆրանսիական պատվիրակության այցից Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանի արտգործնախարարության կարծիքով՝ դա վնասում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին

Շուշի: Լուսանկարն՝ Օլեսյա Վարդանյանի

Ադրբեջանի արտգործնախարարությունը Ֆրանսիայի դեսպան Օրելիա Բուշեին բողոքի նոտա է հղել ֆրանսիական Սենտ-Էտյեն քաղաքի պատվիրակության ղարաբաղյան այցի կապակցությամբ: Սենտ-Էտյենի քաղաքապետն այսուհետ չի կարողանա այցելել Ադրբեջան:

Լեռնային Ղարաբաղը չճանաչված հանրապետություն է Ադրբեջանի արևմուտքում: 90-ական թվականներին հայ-ադրբեջանական պատերազմից հետո այդ տարածքը գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ: Հակամարտությունը դեռ չի լուծվել: Ադրբեջանական կողմը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղ այցելելն առանց ադրբեջանական իշխանությունների «թույլտվության», ապօրինի է:

Ֆրանսիացիները Ղարաբաղ են այցելել մի քանի օր առաջ և հայկական կողմի հետ Շուշի և Սենտ-Էտյեն քաղաքների միջև բարեկամության մասին հռչակագիր ստորագրել: Ադրբեջանի արտգործնախարարությունն ի պատասխան հայտարարել է, որ այդ հռչակագիրը ոչ մի իրավաբանական ուժ չունի:

Ըստ պաշտոնական Բաքվի՝, այդպիսի քայլերը վնասում են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային ջանքերին և Փարիզի՝ որպես այդ գործընթացի միջնորդի հեղինակությանը:

Ադրբեջանը պարբերաբար ստիպված է լինում դժգոհություն հայտնել նմանատիպ դեպքերի առթիվ: Վերջին միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբին. այդ ժամանակ բողոքի նոտան հասցեագրված էր ԱՄՆ-ին որպես ամերիկահայ Դեն Բիլզերյանի Ղարաբաղ այցելության արձագանք: Արդյունքում՝ այն անձնաց «սև ցուցակը», որոնց Ադրբեջան չեն թողնում, 700-ից ավել անուն է ներառում:


Կարդալ ավելին JAMnews-ում