Պատգամավորները դժգոհ են Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տանող տրանսպորտային միջանցքի շուրջ բանակցություններից " />

Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Վրաստանի իշխանություններին

Պատգամավորները դժգոհ են Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տանող տրանսպորտային միջանցքի շուրջ բանակցություններից

Վրաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Թբիլիսին կարող է թույլ տալ Հայաստանին  բեռներ տեղափոխել դեպի Ռուսաստան և Ռուսստանից Հարավային Օսիայի տարածքով, աղմուկ է առաջացրել Ադրբեջանի խորհրդարանում:

Խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չպետք է ձևացնի, թե ոչինչ տեղի չի ունեցել: Նա առաջարկել է Վրաստանի դեսպանին ԱԳՆ հրավիրել՝ բացատրություններ տալու:

Գիորգի Կվիրիկաշվիլին, ելույթ ունենալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Թբիլիսի կատարած այցից հետո, մեկնաբանել է SGS շվեյցարական մոնիթորինգային ընկերության հետ Վրաստանի կառավարության կողմից պայմանագրի կնքման մասին տեղեկատվությունը, որը բեռնափոխադրման հնարավորություն է ստեղծում Հարավային Օսիայի տարածքով դեպի Ռուսաստան և Ռուսաստանից:

Պայմանագրում նշվում է, որ բեռնափոխադրումները հնարավոր կլինեն միայն, եթե ռուս-վրացական սահմանին՝ Կազբեգի-Վերին Լարս ճանապարհին, ֆորսմաժորային իրավիճակ լինի:

Հայ փորձագետներն այդ հայտարարությունը գնահատել են որպես Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան երկաթուղային հաղորդակության ենթադրյալ բացման վկայություն: Ավելի մանրամասն՝ JAMnews-ի նյութում:

Ինչ հարց չէին կարող շրջանցել հանդիպման ժամանակ Հայաստանի և Վրաստանի նախագահները

Պատգամավոր Ֆարաջ Գուլիևը կոչ է արել խորհրդարանին պաշտոնական բողոք հայտնել այդ կապակցությամբ:

Ադրբեջանի Մամուլի խորհրդի նախագահ Աֆլաթուն Ամաշովն ասել է, որ, եթե Վրաստանը նման բան թույլ տա, դրանով իսկ կհամաձայնի սեփական տարածքային ամբողջականության խախտմանը:

Նույն ոգով ելույթ է ունեցել խորհրդարանի մի քանի այլ անդամ:

Միլլի Մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովն եզրափակել է.

«Միգուցե Վրաստանում ինչ-որ մեկն ուզում է փչացնել մեր հարաբերությունները: Սակայն ես չեմ հավատում, որ Վրաստանի կառավարությունը նման քայլի կդիմի: Մենք երկաթուղի ենք կառուցել մինչև Կարս: Վրաստանն այդտեղ իր շահն է հետապնդում: Բարեկամության խմբին կհանձնարարենք ուսումնասիրել այդ հարցը»:

Հրապարակման մեջ տեղ գտած տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի:


Կարդալ ավելին JAMnews-ում