Խադիջա Իսմայլովան կեղծ մեղադրանքներով դատապարտվել էր յոթուկես տարի ժամկետով, բայց պայմանական ազատ է արձակվել 2016 թ." />

Ադրբեջանի իշխանություններից պահանջում են վերացնել լրագրողի նկատմամբ կիրառվող երկրից չհեռանալու պահանջը

Խադիջա Իսմայլովան կեղծ մեղադրանքներով դատապարտվել էր յոթուկես տարի ժամկետով, բայց պայմանական ազատ է արձակվել 2016 թ.

Ադրբեջանի իշխանությունները պետք է վերացնեն հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովայի նկատմամաբ կիրառվող երկրից չհեռանալու պահանջը, հայտարարել են հունվարի 15-ին մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ։ Դրանց թվում են «Գրաքննության ինդեքս», «Լրագրողներ առանց սահմանների» և «Միջազգային թափանցիկություն» կազմակերպությունները:

Իսմայլովան կալանավորվել է 2014-ի դեկտեմբերին, 2015-ի սեպտեմբերին դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման՝ կեղծ մեղադրանքներով: Նա պայմանական ազատ է արձակվել 2016-ի մայիսին, սակայն երեքուկես տարի անց նա դեռ չի կարող որևէ տեղ մեկնել երկրից: («Թուրան»)

Խադիջա Իսմայլովան: Լուսանկարը՝ Ազիզ Քարիմովի, «Էխո Կավկազա»

• Քաղբանտարկյալների համաներումն Ադրբեջանում․ ի՞նչ է դա նշանակում և ի՞նչ է փոխում


Կարդալ ավելին JAMnews-ում