Գյոզալ Բայրամլին պնդում է, որ դատավճիռը պատվիրված քաղաքական բնույթ է կրում " />

Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը 3 տարվա ազատազրկման է դատապարտվել

Գյոզալ Բայրամլին պնդում է, որ դատավճիռը պատվիրված քաղաքական բնույթ է կրում

Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլին 3 տարվա ազատազրկման է դատապարտվել: Դատավճիռը հրապարակվել է հունվարի 23-ի գիշերը Ղազախի շրջանային դատարանի կողմից:

Դատարանը Բայրամլիին մեղավոր է ճանաչել մաքսային անցակետով մաքսանենգ ապրանք՝ 12 հազար չհայտարարագրված դոլար անցկացնելու համար: Մեղադրյալն ու նրա փաստաբանները հայտարարել են, որ այդ դոլարները գցել են նրա պայուսակը:

Գյոզալ Բայրամլին ձերբակալվել է 2017թ-ի մայիսի 25-ին Վրաստանից վերադառնալիս:

Ինչպես հունվարի 5-ին դատական նիստի ժամանակ հայտարարել է Գյոզալ Բայրամլին, նրա կալանքը նախապես պլանավորված է եղել, այդ գործողությանը Պետական սահմանային ծառայության աշխատակիցներին զուգահեռ մասնակցել են նաև հատուկ ծառայությունները: Իսկ կալանքը համաձայնեցված է եղել երկրի քաղաքական ղեվարության հետ:

Վրաստան կատարած նրա վերջին այցի նախօրեին իշխանամետ լրատվամիջոցները հոդվածներ էին հրապարակել, որոնցում ասվում էր, թե նա իբր վերջերս դատապարտված լրագրող Աֆղան Մուխտարլիի և այլ անձանց հետ միասին Վրաստանում հանդիպում է միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և փող ստանում ընդդիմությանը ֆինանսավորելու համար:

Կուսակցության նախագահ Ալի Քերիմլին կտրուկ քննադատել է Բայրամլիի դատավճիռը:

«Դատարանը կատարել է Իլհամ Ալիևի ցուցմունքները: Այս կին քաղաքական գործիչն իշխանությունների կոկորդին է կանգնած, այդ պատճառով էլ նրան զրպարտել են: Նրանք չէին կարողանում փաստարկված պատասխանել նրա խիստ քննադատությանը, քանի որ նրա ասածները ճշմարտություն էին, հիմնված էին փաստերի վրա: Չէին կարող ոիչնչ հակադրել նրա կազմակերպչական ունակություններին, քանի որ նրան ժողովուրդն է աջակցում: Որպես ելք զրպարտել են նրան, հետո ձեռքերին ձեռնաշղթաներ հագցրել», – գրել է Քերիմլին իր ֆեյսբուքյան էջում:

ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի համազեկուցող Ստեֆան Շեննակը նույնպես դատապարտել է Գյոզալ Բայրամլիի դատավճիռը:

«Արդյո՞ք կարող եմ հարցնել՝ ինչի համար: Ես մտահոգված եմ նրա հանդեպ դատական գործընթացով, նրա կալանքը սխալմունք էր, օրենքի գերակայությունը չի պահպանվել», – Թվիթերի իր միկրոբլոգում Բայրամլիի դատավճռի վերաբերյալ գրել է Շեննակը:

 

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում