Այժմ տեղի բնակիչներն այլևս ծառ կտրելու կարիք չունեն" />

Ադրբեջանի «զբոսաշրջային» գյուղ գազ են անցկացրել և նոր դպրոց են կառուցել

Այժմ տեղի բնակիչներն այլևս ծառ կտրելու կարիք չունեն

Ադրբեջանի կենտրոնական հատվածում գտնվող բարձրադիր Լագիջ գյուղ առաջին անգամ բնական գազ են քաշել։ Մինչ այդ գյուղի բնակիչները տների ջեռուցման և կենցաղային կարիքների համար ծառահատումներ էին անում տեղական անտառներում, ինչպես նաև օգտագործում էին գազի բալոններ և այլընտրանքային այլ մեթոդներ։

Լագիջն Ադրբեջանի միակ գյուղը չէր, ուր գազատարները դեռ չեն հասել։ Թեև, ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանը գազիֆիկացված է գրեթե 95%-ով։ Ըստ տնտեսագետ Թորգուլ Մաշալիի՝ այդ թվերը համապատասխանում են իրականությանը․ Ադրբեջանի գրեթե ողջ տարածքում գազատարներ են կառուցված՝ բացառությամբ լեռնային տեղանքի, ուր դժվար է հասնել։ Լեռներում նույն խնդիրը նաև էլեկտրական մալուխների հետ է․ դրանք լեռնային գյուղ հասցնելը տեխնիկապես բարդ է։ Տեղի բնակչությունը գյուղերից շատերում տները ջեռուցում է հիմնականում վառելափայտով, ինչը հանգեցնում է չվերահսկվող անտառահատումների։

Լագիջ գյուղն Ադրբեջանի ամենագլխավոր զբոսաշրջային կենտրոններից է՝ շնորհիվ գեղեցիկ բնության, հին ճարտարապետության և այստեղ կենտրոնացված արհեստանոցների։ Ոչ միայն արտասահմանյան զբոսաշրջիկներին, այլև Ադրբեջանի տեղացիներին է այս գյուղը գրավում, առաջին հերթին, իր աուտենտիկությամբ։ Վերջին տարիներին երկրի կառավարությունն ակտիվորեն սկսել է զբաղվել Լագիջի բերակարգմամբ այն ոչ միայն մի քանի օրով եկող զբոսաշրջիկների, այլ նաև այստեղ մշտապես բնակվող մարդկանց համար հաճելի դարձնելու համար։ Այսպես, օրինակ, գազատար անցկացնելուց զատ գյուղում 400 աշակերտի համար հաշվարկված նոր դպրոց է բացվել, կառուցվել է մինչև Դեմիրչի ավան տանող ճանապարհը։


Կարդալ ավելին JAMnews-ում